Էմալե պրոֆիլը Ձեր

Գրական ստեղծագործություն

«Էմալե պրոֆիլը Ձեր» (Գալանտ երգեր) Եղիշե Չարենցի բանաստեղծությունների շարք՝ գրված 1920 թվականի փետրվարին Երևանում։ Հեղինակն այն նվիրել է Արմենուհի Տիգրանյանին։

Էմալե պրոֆիլը Ձեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսոնետ
ՀեղինակԵղիշե Չարենց
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1920
ՎիքիդարանԷմալե պրոֆիլը Ձեր

Պատմություն

խմբագրել

Բանաստեղծությունների շարքն առաջին անգամ ամբողջովին տպագրվել է Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածու»ի 1-ին հատորում։ Մինչ այդ մամուլում հրապարակվել են` «Սոնետ», «էմալե պրոֆիլը Ձեր», «Երբ ես տեսնում եմ Ձեզ», «Որպես հեռու բույրի», «Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր» տողերով սկսվող բանաստեղծությունները[1]։

1920 թվականի սեպտեմբերի 11-ին Եղիշե Չարենցը «Գեղարվեստ» հանդեսի խմբագիր Գարեգին Լևոնյանին ուղղված նամակում գրել է․ «Գեղարվեստի» առաջիկա համարի համար ուղարկում եմ հինգ բանաստեղծություն «էմալե պրոֆիլը Ձեր» շարքից, և կարծում եմ, որ նրանք արժանի են «Գեղարվեստին»։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Չարենցը մի նոր նամակում խնդրել է չտպագրել «էմալե պրոֆիլը Ձեր» շարքը։ «Ես Ձեզ նոր նյութեր կուղարկեմ, իսկ ե՞րբ, չգիտեմ»,— նամակի վերջում ավելացրել է բանաստեղծը։

Բանաստեղծութունների ինքնագիրը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Լևոնյանի ֆոնդում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գեղարվեստ, հանդես, Թիֆլիս 1921 թ., N 7, էջ 105֊107
  2. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 360֊361

Արտաքին հղումներ

խմբագրել