Էկոֆեմինիստական արվեստ (անգլ.՝ Ecofeminist art), ուղղություն ժամանակակից արվեստում, որը ծագել է 1970-ական թվականներին՝ ի պատասխան էկոֆեմինիզմի փիլիսոփայության, որի մշակմանը մասնակցել են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Քերոլայն Մյորչենթը, Վել Փլամվուդը, Դոննա Հարաուեյը, Սթարհոքը, Գրետա Գաարդը, Քարեն Ջ. Ուորենը և Ռեբեկա Սոլնիթը։ Այս բոլոր գրողներն ընդգծել են մշակութային գերիշխանության և էթիկայի (Մյորչենթ, Փլամվուդ, Հարավեյ) առնչության կարևորությունը, որոնք արտահայտված են սեքսիզմի (Հարավեյ), հոգևորականության (Սթարհոք), տեսակային խտրականության (Ուորեն, Գաարդ), օբյեկտիվացմանը նպաստող կապիտալիստական արժեքների, ինչպես նաև այդ համատեքստերում բուսակերության պրակտիկայի կարևորության ձևով։ Հիմնական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է էկոֆեմինիզմի գաղափարախոսությունը, պտտվում են «եվրակենտրոն կապիտալիստական հայրիշխանական մշակույթի ազդեցության շուրջ, որը հիմնված է կնոջ բնության և գերիշխանության վրա` որպես բնության մի մաս»[1]։ Կին գրող Լյուք Մարտելը «Ecology and Society» ամսագրում գրել է, որ «կանայք» և «բնությունը» «հայրիշխանական բռնության» և «Լուսավորականության կողմից ծնած վերահսկողության մշակույթի գաղափարախոսական նյութերի զոհերն են»։ Էկոֆեմինիստուհիները պնդում են, որ մարդկային հասարակությունը պետք է բնության մի մասը դառնա` ապրելով նրա հետ և նրա մեջ, պետք է ընդունի, որ բնությունը կենդանի օրգանիզմ է, որը կարող է շնչել, պետք է դեմ լինի նրան շրջապատող պասիվությանը։ Հենց այդ պասիվությունը, նրանց կարծիքով, հոմանիշ է պասիվության դերին, հայրիշխանության` կանանց պարտադրված մշակույթին, քաղաքականությանը և կապիտալիզմին[2]։

Էկոֆեմինիզմի գաղափարների արդիականությունը քննարկվել է քոլեջների եւ համալսարանների մակարդակով ֆեմինիստական գեղարվեստական ծրագրերում, այդ թվում` Վերմոնտ նահանգի Գոդդարդ քոլեջին կից սոցիալական էկոլոգիայի ինստիտուտում։ Միացյալ Նահանգներում դեռևս 1962 թվականին կորպորատիվ աշխարհի դեմ դատական հայցերի ճնշող թիվը ստացվել է մայրերից և տատիկներից[2]։ 1964 թվականին բրազիլացի կանայք հիմնադրել են «Acào Democràtica Feminina Gaucha» ասոցիացիան, որը շուտով վերածվել է կայուն գյուղատնտեսության պաշտպանության խմբի։ Կանայք միավորվել են, որպեսզի կոտրեն «եվրակենտրոն հայրիշխանական կապիտալիստական բնական ռեսուրսների, կանանց և բնիկ ժողովուրդների օգտագործման անընդհատությունը»։

Էկոֆեմինիստուհիների աշխատանքներն ազդել են բնապահպանական արվեստի շատ գործիչների վրա բնության հետ ավելի հորիզոնական կապերի անհրաժեշտության ճանաչման հարցում[3]։

Էկոֆեմինիստուհիների ստեղծագործության առավել նշանավոր հետազոտողն ամերիկացի արվեստի քննադատ Գլորիա Ֆեման Օրենսթեյնն է[4][5][6]։

«Կանանց բնապահպանական արվեստի ուղեցույց» (անգլ.՝ The Women's Environmental Art Directory, WEAD), իրենց որպես տարածական արվեստի նկարիչ նույնացնող կանանց անունների կոմպենդիում, որը կազմվել է Ջո Հանսոնի և Սյուզան Լեյբովից Շտայնմանի նախաձեռնությամբ 1990-ական թվականներին՝ նպատակ ունենալով արժանին հատուցել կին նկարիչներին, որոնք այլ կերպ չէին ճանաչվի գեղարվեստական աշխարհի տիրուհիներ։ Բացի բուն նկարիչներից, էկոֆեմինիստական մտածողության ազդեցության տակ են գտնվել նաև արվեստի որոշ հոգաբարձուներ, ինչպիսիք են, օրինակ, Էմի Լիփթոնը[7] և Թրիշա Ուոթսը։ Լիփթոնն իր պատկերասրահում` Սոհոյում, կազմակերպել է թեմատիկ երկու ցուցահանդես[8]` «Shapeshifters» (1992), որտեղ ներկայացված էին 22 նկարչուհիների աշխատանքները, որոնք նվիրված են Սալեմում կախարդության համար դատապարտված և մահապատժի ենթարկված կանանց հիշատակին[9] և «The Abortion Project»-ը, որը վերարտադրական ընտրության համար շարժման գործիչների գեղարվեստական ցուցահանդես է[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Salleh, Ariel Ecofeminism as Politics: nature, Marx, and the postmodern. — London: Zed Books Ltd., 1997. — С. 12.
  2. 2,0 2,1 Jennifer., Munroe, Ecofeminist Approaches to Early Modernity. — Basingstoke: Palgrave Macmillan. — ISBN 9781137001900
  3. Lucy, Lippard Weather Report 2007
  4. Orenstein, Gloria; Diamond, Irene "Reweaving the World: The Emergence of Ecofeminism"
  5. Gloria Feman; Orenstein The Greening of Gaia: Ecofeminist Artists Revisit the Garden(անգլ.) // Ethics & the Environment : journal. — Т. 8. — № 1. — С. 103—111. — doi:10.1353/een.2003.0009
  6. Jade; Wildy Progressions in Ecofeminist Art: The Changing Focus of Women in Environmental Art(անգլ.) : journal. Архивировано из первоисточника 27 փետրվարի 2014.
  7. «ecoartspace - LiptonArts».
  8. [1] Amy Lipton gallery history
  9. «Amy Lipton - Amy Lipton gave hundreds of then emerging... - Facebook».
  10. «Amy Lipton - Amy Lipton gave hundreds of then emerging... - Facebook».

Գրականություն խմբագրել