Էկոնոմայզեր, (անգլ. economizer),

1. Կաթսայական ագրեգատի տարր, ջերմափոխանակիչ, որտեղ սնող ջուրը կաթսա մտնելուց առաջ տաքացվում է հեռացվող գազերով։ 22 կգ/uմ² ճնշման համար էկոնոմայզերը պատրաստվում է հարթ և կողավոր թուջե խողովակներից, իսկ ավելի բարձր ճնշման համար՝ պողպատե հարթ խողովակներից։ Էկոնոմայզերը իջեցնում է հեռացող գազերի ջերմաստիճանը՝ բարձրացնելով կաթսայական ագրեգատի օ. գ. գ–ը։

2. Հարմարանք ներքին այրման շարժիչի կարբյուրատորում։ Ծառայում է այրվող խառնուրդի հարստացման համար՝ դրոսելային փականը բացելու միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 39 CC BY-SA icon 80x15.png