Կաթսայական տեղեկայանք, ագրեգատների և սարքերի համալիր, որն ապահովում է տաք ջրի կամ գոլորշու ստացումը վառելիքի այրմամբ։ Բաղկացած է կաթսայական ագրեգատից և օժանդակ սարքավորումներից (ծխաքաշեր, օդափոխիչներ, փոշի պատրաստող կայանքներ, մոխիրը որսող և հեռացնող սարքեր, սնուցիչ պոմպեր և այլն)։ Կաթսայական տեղեկայանքները զբաղեցնում են հազարավոր մ³ ծավալ, այրում մինչև 600 տ/ժ վառելիք, արտադրում մինչև 4 հզ. տ/ժ գոլորշի։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 168