Բացել գլխավոր ցանկը

էլ Ջուբայլ (արաբ․՝ الجبيل‎‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայի Էշ-Շարկիա վարչական միավորում (Արևելյան նահանգ)։ Բնակչությունը կազմում է 200․000 մարդ (ըստ 2003 թվականի տվյալների)[2]։

Jubail.JPG
Կոորդինատներ: 27°0′0″ հս․ լ. 49°40′0″ ավ. ե. / 27.00000° հս․. լ. 49.66667° ավ. ե. / 27.00000; 49.66667
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԲԾՄ7 մետր
Բնակչություն337 778 մարդ (2010)[1]
Փոստային ինդեքսներ31961
##Էլ Ջուբայլ (м)
Red pog.png

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցի ափին՝ երկրի՝ նավթով ամենահարուստ շրջաններից մեկում[2]։ Էլ Ջուբայլում աշխատում են մի շարք ձեռնարկություններ, որոնք արտադրում են ձիթելու յուղեր, բենզին, դիզելային վառելիքներ և այլ նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքներ։ Արտադրվում է նաև պողպատ (շինարարության համար արմատուրա՝ Hadeed[3] ընկերությունը և նավթային արդյունաբերության համար անխափան խողովակներ՝ JESCO[4], ArcelorMittal[5] ընկերությունները) և քիմիական պարարտանյութեր[2]։ Քաղաքը Սաուդյան Արաբիայի ամենադինամիկ զարգացող արդյունաբերական կենտրոններից մեկն է:

ԲարեկարգությունԽմբագրել

Էլ Ջուբայլը համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաբարեկարգ քաղաքներից մեկը[2]․ կան մի շարք լողափերով ծովածոցեր։ Մայրուղիները հատում են ամբողջ քաղաքը։ Բազմաթիվ այգիներ ոռոգվում են աղազրկված ջրով[2]:

Տեսարժան վայրերԽմբագրել

Էլ Ջուբայլի մոտ գտնվում է IV դարի քրիստոնեական տաճարի ավերակներ, որոնք հայտնաբերվել են 1986 թվականին։ Իշխանությունն այն թաքցնում է տեղի բնակիչներից և օտարերկրացիներին ու նույնիսկ հնագետներին արգելում այցելել այս հուշարձան[6][7]։

Քաղաքի մոտակայքում գտնվում է աշխարհի ամենախոշոր նավթային հանքավայրերից մեկը՝ Բերրին[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.citypopulation.de/SaudiArabia.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Jubail» (անգլերեն)։ LookLex Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին։ Վերցված է 2011-02-24 
  3. Hadeed
  4. JESCO
  5. Saudi Arabia — Jubail ArcelorMittal
  6. «Digging Up the Saudi Past: Some Would Rather Not» by Donna Abu-Nasr and Lee Keath
  7. Ham Anthony (2004)։ Lonely Planet: Saudi Arabia։ էջ 158։ ISBN 9781740596671։ Վերցված է 2009-09-01 
  8. Giant Oil Fields of the World, 2005: «Top 18 Giant Fields. 5. Berri Saudi Arabia 1964 10-25 GB URR»

Արտաքին հղումներԽմբագրել