Էլ Բադի պալատ
Էլ Բադի պալատ (արաբ․՝ قصر البديع, նշանակում է անհամեմատելի պալատ), ավերված պալատ է, որը գտնվում է Մարաքեշում, Մարոկկոյում։ Այն կառուցվել է Արաբական Սահադիան դինաստիայի սուլթան Ահմադ ալ-Մանսուրի հրամանով 1578 թվականին։ Շինարարությունը ֆինանսավորվել է երեք թագավորների ճակատամարտից հետո պորտուգալացիների զգալի վճարած փրկագնով։ Պալատն այսօր համարվում է Մարոկկոյի տեսարժան վայրերից մեկը[1] It is currently a popular tourist attraction.[1]:
Էլ Բադի պալատ | |
---|---|
արաբ․՝ قصر البديع | |
Երկիր` | Մարոկկո |
Ճարտարապետական ոճ` | Moroccan architecture? |
Շինարարություն և դիզայն
խմբագրելՊալատի շինարարությունը տևել է քսանհինգ տարի և ավարտին է հասցվել մոտ 1593 թվականին։ Այն համարվել է Սահադիան ժամանակաշրջանի լավագույն շինարարությունը։ Պալատը կառուցվել է ժամանակի ամենաթանկ նյութերից, ներառյալ ոսկին և օնիքսը, ասում են սյունաշարը՝ կառուցված մարմարից, փոխանակվել է իտալական առևտրականներից շաքարի դիմաց։ Շենքի բնօրինակը ենթադրվում է, որ կազմված էր 360 զարդարուն սենյակներից, բակից (135×110 մ) և կենտրոնական լողավազանից (90×20 մ)[2]։
Պալատում կա մի քանի մեծ տաղավարներ, որոնք համարվում են որպես ամառանոց։ Ամենախոշոր մասը , որն անվանվում է Koubba el Khamsiniya թարգմանաբար նշանակում է «Հիսուն տաղավար», որը այդպես է անվանվել կամ իր մակերեսի պատճառով կամ էլ, որ այտեղ գտնվել է 50 սյունակ։ Պալատը ներառում է նաև մի քանի ախոռներ և զնդաններ[2] The site also includes several stables and dungeons.[2][3]:
Անկում
խմբագրելՍահադյանների անկումից և Ալաոիթյան դինաստիայի վերելքից հետո, պալատը մտավ արագ անկում։ Սուլթան Իսմաիլ Իբն Շարիֆի հրամանով պալատի շինանյութերը և զարդարանքները պիտի օգտագործվեն իր նոր մայրաքաղաքի Մեքսեսում իր նոր պալատի կառուցման մեջ[2]։
Այսօր
խմբագրելՊալատը այսօր հայտնի է զբոսաշրջիկներին։ Համալիրը պարունակում է թանգարան, ինչպես նաև այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են վերականգնված 12-րդ դարի մզկիթը, որը ժամանակին կանգնած էր Կոտուբյա մզկիթում։
Մի քանի տարի շարունակ պալատում տեղի է ունեցել Մարակեշի ժողովրդական բանահյուսության փառատոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Jacobs, Daniel; McVeigh, Shaun (2010). The Rough Guide to Morocco. Dorling Kindersley Ltd. էջ 366.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Honnor, Julius (2012). Morocco Footprint Handbook (6 ed.). Footprint Travel Guides. էջ 60.
- ↑ Searight, Susan (1999). Maverick Guide to Morocco. LA, USA: Pelican Publishing Company, Inc. էջեր 403.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Բադի պալատ» հոդվածին։ |