էլ-Պենոն-դե-Գուատապե (իսպ.՝ El Peñón de Guatapé), հայտնի նաև Պեդրա-դե-Գուատապե (իսպ.՝ Piedra de Guatapé) և Պեդրա-դել-Պենոլ (իսպ.՝ Piedra del Peñol), առանձին կանգնած ժայռ Գուատապե և Էլ-Պենոլ քաղաքների միջև՝ Անտոկիա, Կոլումբիա վարչություններում։

Էլ-Պենոն-դե-Գուատապե
Տեսակinselberg? և Պլուտոն
Երկիր Կոլումբիա
ԼեռնաշղթաԿենտրոնական Կորդիլիերներ
Բարձրությունը ծովի մակարդակից2135 մետր
Նյութգրանիտ

Նկարագրություն խմբագրել

Ժայռի բարձրությունը ստորոտից մինչև գագաթ կազմում է 220 մետր, բարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 2135 մետր բարձրության վրա։ Տարիքը՝ շուրջ 70 միլիոն տարի, էլ-Պենոն-դե-Գուատապեն կազմված է քվարցից, դաշտային սպաթներից և փայլարից։ Գուատապեի ափին կա ջրամբար։ Ժայռի երկարությունը՝ 380 մետր, լայնությունը՝ 100 մետր, ծավալը՝ 4 685 000 մ³, զանգվածը՝ 10 միլիոն տոննա։

Պատմություն խմբագրել

 
Գագաթի առաջին նվաճողները կարողացել են գրել Գուատապեի միայն առաջին երկու տառերը:
 
650 քայլ և 2 դոլար՝ և դուք գագաթին եք:

Հնդկական տախամիս անունով ցեղը, երկար ժակամանակ ապրելով տարածաշրջանում, երկրպագեց այդ ժայռին՝ անվանելով այն մոհարրաա կամ մուհարա, ինչը նշանակում է ժայռ, քար։ Այժմ Գուատապե և Էլ-Պենոլ մոտակա քաղաքների բնակիչները պայքարում են ժայռը անվանակոչելու իրենց անունով։ 1400-ականների սկզբին ժայռը վերցվեց պետության պաշտպանության տակ։ Ժայռի առաջին վերելքը կատարվել է Գուատապեի երեք բնակիչների կողմից 1954 թվականի հուլիսի 11-ից 16-ը։ Նրանք ուզում էին սպիտակ մեծ տառերով իրենց հյուսիսային կողմում գրել Գուատապե, բայց գրեցին առաջին երկու տառերը, և վերջում ստացվեց ԳԼ։ 1960-ականների կեսերին ժայռի մոտ կառուցվեց ջրամբար։ Ներկայումս գագաթին կարելի է հասնել մոնոլիտով[1] ներկառուցված մոտ 650 աստիճանով բարձրանալով։ Ժայռի վերևում հայտնաբերվել է անհայտ բույսերի տեսակ, որը կոչվում է Pitcairma Heterophila: Վերևում կա դիտման հարթակ և եռահարկ աշտարակ։ Զբոսաշրջիկներից, ովքեր ցանկանում են հիացնալ շրջապատով ավելի քան 200 մետր բարձրությունից, տեղական ուղեցույցները գանձում են 2 դոլար յուրաքանչյուր բարձրանալու համար[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guatape Antioquia (իսպ.) на сайте turiscolombia.com
  2. «Скала Эль Пеньон де Гуатапе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին. (ռուս.) на сайте 3rdplanet.ru

Արտաքին հղումներ խմբագրել