Էլսուորթի երկիր (անգլ.՝ Ellsworth Land), Անտարկտիդայի արևմտյան տարածքի մի մասը՝ Բելինգսգաուզենի ծովի և Ռոնեի շելֆային սառցադաշտի միջև։ Սառցադաշտային ծածկույթի բարձրությունը 2009 մ է, սառցի հզորությունը՝ մինչև 3000 մ։ Կենտրոնում գտնվում է Էլսուորթ լեռները, Սենտինել լեռնաշղթան՝ Վինսոն զանգվածով (բարձրությունը մինչև 5140 մ, ամենամեծը Անտարկտիդայում)։

Էլսուորթի Երկրի տեղադրությունը Անտարկտիդայի քարտեզին

Անվանում

խմբագրել

Հայտնագործել է ամերիկացի բևեռախույզ Լինկոլն Էլսուորթը 1935 թվականին և կոչել իր հոր՝ Ջ․ Էլսուորթի անունով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսուորթի երկիր» հոդվածին։