Էլմիրա Կարապետյան

հրաձիգ

Էլմիրա Կարապետյան (մայիսի 18, 1994(1994-05-18)[1], Երևան, Հայաստան), հայ հրաձիգ[2], սպորտի վարպետ։

Էլմիրա Կարապետյան
Ծնվել էմայիսի 18, 1994(1994-05-18)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունսպորտային հրաձիգ

Կենսագրություն խմբագրել

Էլմիրա Կարապետյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երևանում[3]։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ սպորտային հոգեբանություն բաժինները[4]։

Հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից։ 2013 թվականին մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը և նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։ 2014-2020 թվականներին եղել է Հայաստանի չեմպիոն։

2018 թվականին հաղթել է Ուկրաինայի միջազգային մրցաշարում և նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականին եղել է Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր[5], իսկ 2020 թվականին՝ նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր։ 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ։ 2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը[6]։ Եվրոպայի առաջնությունում ցուցաբերած արդյունքների հիման վրա նվաճել է Տոկիո 2020-ի օլիմպիական ուղեգիր։

Ամուսնացած է։ Հայրը ռազմական ոստիկանության փոխգնդապետ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/140544
  2. «Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել». Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Օլիմպիական VLOG. Էլմիրա Կարապետյան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Հայաստանի Օլիմպիական հավաքական. Էլմիրա Կարապետյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում». armsport.am. 25․07․2021.
  6. «Հրաձգության ԵԱ․ Էլմիրա Կարապետյանը զբաղեցրեց 5-րդ տեղը». armsport.am. 25․07․2021.

Արտաքին հղումներ խմբագրել