Խոսե Էլիխիո Այալա (իսպ.՝ José Eligio Ayala), դեկտեմբերի 4, 1879(1879-12-04), Մբույապեյ, Պարագուարի, Պարագվայ - հոկտեմբերի 25, 1930(1930-10-25), Ասունսյոն, Պարագվայ), Պարագվայի նախագահ 1923 թ. ապրիլի 12-ից մինչև 1924 թ. մարտի 17-ը և 1924 թ. օգոստոսի 15-ից մինչև 1928 թ. օգոստոսի 15-ը։ 1928 թվականից մինչև 1930 թվականը պաշտոնավարել է որպես Պարագվայի ֆինանսների նախարար[1]։ Եղել է Պարագվայի լիբերալ կուսակցության անդամ։

Էլիխիո Այալա
Կուսակցություն՝Լիբերալ կուսակցություն
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 4, 1879(1879-12-04)
Ծննդավայր՝Մբույապեյ, Պարագուարի, Պարագվայ
Վախճանի օր՝հոկտեմբերի 25, 1930(1930-10-25) (50 տարեկան)
Վախճանի վայրը՝Ասունսյոն, Պարագվայ

Էլիխիո Այալան քաղաքական իր գործունեությունն սկսել է 1907 թվականից՝ մտնելով խորհրդարանի պատգամավոր դառնալու համար ծավալված պայքարի մեջ։ Հաջորդ տարի նա Պարագվայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել լիբերալ կուսակցության կողմից։ 1910 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է պատգամավորական պալատի նախագահ[2][3]։ Հետագայում երկու անգամ ընտրվել է երկրի նախագահ։ Քաղաքական գործունեության հետ մեկտեղ՝ հեղինակել է 14 գիրք։

1930 թվականի հոկտեմբերի 23-ին նրա նկատմամբ մահափորձ է իրականացվել, ու նա մահացու վերք է ստացել և հաջորդ օրը կնքել է իր մահկանացուն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ministerio de Hacienda de Paraguay. «Ministerio de Hacienda - Galería de Ministros y Sedes» (PDF). Ministerio de Hacienda.
  2. «Registro oficial correspondiente al año de ...». Editores Fischer y Quell. 1910 թ․ հունվարի 28 – via Google Books.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  4. Thomas L. Whigham, "Eligio Ayala" in Encyclopedia of Latin American History and Culture, vol. 1, p. 246. New York: Charles Scribner's Sons 1996.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիխիո Այալա» հոդվածին։