Էլիզաբեթ Հենսոն

կանադացի քաղաքական գործիչ

Էլիզաբեթ (Լիզ) Հենսոն (անգլ.՝ Elizabeth (Liz) Hanson, 1957, Էդմոնտոն, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ Յուկոնից։ 2009 թվականի սեպտեմբերի 26-ից հանդիսանում է Յուկոնի Նոր Դեմոկրատական կուսակցության առաջնորդը և Յուկոնի Օրենսդրական Ժողովում ներկայացնում է Ուայթհորզ կենտրոնի ընտրական տարածքը[1]։

Էլիզաբեթ Հենսոն
 
Կուսակցություն՝ Յուկոնի Նոր Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1957
Ծննդավայր Էդմոնտոն, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Հենսոնը ծնվել է 1951 թվականին Էդմոնտոնում։ Նախքան համալսարան հաճախելը, ներգրավված է եղել ավագ դպրոցի աշակերտական խորհրդում, երիտասարդական խմբակներում և համայնքային սոցիալական գործողություններում/ արդարադատության շարժումներում։ Հենսոնը սովորել է Կալգարիի համալսարանում և ստացել քաղաքական գիտությունների և սոցիալական աշխատանքի մասնագետի որակավորում։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էդուարդ արքայազնի կղզու Սուրիս նավահանգիստ քաղաքում։

Յուկոնում Հենսոնը նախ եղել է որպես Հնդկաստանի դեպարտամենտի և Ինուիտների հարցերով տարածաշրջանային սոցիալական աշխատող։ Հետագայում աշխատել է Նանաիմո քաղաքի INAC-ում, Բրիտանական Կոլումբիայում և Օտտավայում, 1989 թվականին վերադարձել Յուկոն՝ ղեկավարելու դաշնային ինքնավարության բանակցությունների թիմը։

Մինչև 2003 թվականը Հենսոնը եղել է հողային պահանջների և Հնդկաստանի կառավարության Յուկոնի ղեկավար։ Երբ նա դարձավ Հնդկաստանի և Հյուսիսային Կանադայի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Յաուկոնում՝ մեղադրվեց վարչության տարածքային ներկայության վերակազմակերպման համար։ Այս պաշտոնից հեռացել է 2007 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Tonight is just the beginning,' victor vows». Whitehorse Star. 2010 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել