Էլիզաբեթ Գորդոն Ֆոքս
Էլիզաբեթ Գորդոն Ֆոքս (անգլ.՝ Elizabeth Gordon Fox, 1884[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - 1958, Newington), Ամերիկյան Կարմիր խաչի բուժքույր, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ղեկավարել է հանրային առողջության խնամքի ծառայությունը։ 1931 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից պարգևատրվել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալով (12-րդ ամերիկացի դափնեկիր)։
Էլիզաբեթ Գորդոն Ֆոքս | |
---|---|
Ծնվել է | 1884[1] |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | 1958 |
Մահվան վայր | Newington |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1], Ջոնս Հոփքինսի համալսարան և Johns Hopkins School of Nursing? |
Մասնագիտություն | գրող և բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ | |
Elizabeth Gordon Fox Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելԷլիզաբեթ Գորդոն Ֆոքսը ծնվել է Միլուոքիում[2], Էդվին Մ. Ֆոքսի և Ֆրանսիս Կ. Գորդոնի ընտանիքում[3]։ Եղբայրը՝ Ե. Գորդոն Ֆոքսը, Չիկագոյում եղել է ինժեներ[4]։ 1907 թվականին Էլիզաբեթն ավարտել է Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[5], որպես բուժքույր վերապատրաստվել է Ջոնս Հոփքինսի քույրական դպրոցում՝ ավարտելով 1910 թվականի դասընթացը[6]։
Գործունեություն
խմբագրելՖոքսը կարիերան սկսել է 1912 թվականին Չիկագոյի այցելու բուժքույրերի ասոցիացիայի հետ[6]։ 1918-1930 թվականներին եղել է Ամերիկյան Կարմիր խաչի հանրային առողջության պահպանման բյուրոյի ղեկավարը[7][8]։ Նախքան ղեկավար պաշտոն զբաղեցնելը Ֆաննի Կլեմենտի հետ ղեկավարել է բյուրոն[9]։ 1922 թվականին Լավինա Դոքի, Սարա Էլիզաբեթ Փիքեթի, ԿԼարա Նոյեսի, Ֆաննի Ֆ. Կլեմենտի և Աննա Ռ. ՎանՄետերի հետ եղել է The History of American Red Cross Nursing գրքի համահեղինակ։
1921 թվականին Ֆոքսը, փոխարինելով Էդնա Լոի Ֆոլեին, դարձավ Հանրային առողջապահության խնամքի միջազգային կազմակերպության նախագահ[10]։ Նա հաճախ գրառումներ է արել The Public Health Nurse և այլ մասնագիտական ամսագրերում, դասախոսություններ է կարդացել հանրային առողջության պահպանման վերաբերյալ[11][12]։ Քննարկումներ է ունեցել հանրային առողջապահության բուժքույրերի որպես մանկաբարձներ մասնագիտացման վերաբերյալ[13][14]։ 1927 թվականին Սինսինատիում կայացած Կանանց միջազգային խորհրդում Ֆոքսը խոսել է հանրային առողջության բուժքույրերի մասին[15]։
1930 թվականին Ֆոքսն ընտրվել է Կամիր խաչի միությունների լիգայի ամերիկյան խորհրդատու[16]։ 1931 թվականին դարձել է 12-րդ ամերիկացին, որ արժանացել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալի և առաջին ամերիկացի որ պարգևատրվել է որպես քաղաքացիական բուժքույր[17][18]։
1930 թվականից մինչև 1949 թվականին թոշակի անցնելը Ֆոքսն աշխատել է Եյլի բուժքույրական դպրոցում[19]։ Ֆոքսը եղել է նաև Նյու Հևենի Այցելու բուժքույրերի ասոցիացիայի ղեկավար, եղել է նաև Կոնեկտիկուտի պետական բուժքույրական ասոցիացիայի նախագահ[6]։
Մահ
խմբագրելՖոքսը մահացել է Կոնեկտիկուտի հանրային առողջության ասոցիացիայի՝ իր պատվին կազմակերպած արարողության ժամանակ 1951 թվականին Նյուվինգտոնի հիվանդանոցում, 74 տարեկանում[6][20]։ Էլիզաբեթ Գորդոն Ֆոքսին առնչվող փաստաթղթեր կան Եյլի Չարլզ Էդվարդ Ամորի Վինսլոուի փաստաթղթերում[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://library.icrc.org/library/docs/DOC/CIRC_1920_1930.pdf
- ↑ History of American Red Cross Nursing (Macmillan 1922): 1275-1976.
- ↑ "Misses Fox, Havey, Given High Positions" Wisconsin State Journal (April 13, 1930): 11. via Newspapers.com
- ↑ "Gordon Foxes Arrive Soon After Russian Stay" Wisconsin State Journal (January 27, 1933): 8. via Newspapers.com
- ↑ Elizabeth Gordon Fox, "Possibilities in the Nursing Field" The Alpha Phi Quarterly (September 1913): 271-275.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 "Miss Elizabeth Fox, 74, Dies at Ceremony Honoring Public Health Nursing Career" New York Times (November 15, 1958): 23. via ProQuest
- ↑ "Chief Executives of the American Red Cross Department of Nursing" The Red Cross Bulletin (November 25, 1918): 1.
- ↑ Elizabeth G. Fox, "The Goal of County Nursing" Michigan's Health (January-February 1922): 469.
- ↑ Sandra B. Lewenson, "Town and Country Nursing: Community Participation and Nurse Recruitment" in John C. Kirchgessner and Arlene W. Keeling, eds., Nursing Rural America: Perspectives from the Early 20th Century (Springer Publishing 2014): 11-12. 9780826196156
- ↑ "Resignation of Edna L. Foley" The Public Health Nurse (July 1921): 328.
- ↑ Elizabeth G. Fox, "How Can We Finance Our Organization for Public Health Nursing" The Public Health Nurse (October 1921): 547.
- ↑ "Director of Red Cross Addresses Minnesota Nurses" Star Tribune (October 16, 1926): 27. via Newspapers.com
- ↑ Laura Elizabeth Ettinger, Nurse-midwifery: The Birth of a New American Profession (Ohio State University Press 2006): 81-83. 9780814210239
- ↑ Jennie MacMaster, "The Public Health Nurse in Tornado Relief" Public Health Nursing 16(1)(February 1999): 72-75.
- ↑ "Delegates to be Named by Clubs" Cincinnati Enquirer (December 4, 1927): 81. via Newspapers.com
- ↑ "Report to National Committee on Meeting of Advisory Committee of the League of Red Cross Societies" American Journal of Nursing 30(2)(February 1930): 209.
- ↑ "Nurse Gets Medal for Disaster Work" Los Angeles Times (June 13, 1931): 3. via Newspapers.com
- ↑ "The Florence Nightingale Medal" American Journal of Nursing 49(9)(September 1949): 579-580.
- ↑ S. E. Abrams, "The Retirement of a Public Health Nurse Leader" Public Health Nursing 26(3)(May-June 2009): 290-292.
- ↑ "Death Climaxes Honor to Nurse" Bridgeport Post (November 14, 1958): 52. via Newspapers.com
- ↑ Charles-Edward Amory Winslow papers, Manuscripts and Archives, Yale University.