Էլենա Հայտոն դե Նոլասկո

արգենտինացի դատավոր

Ելենա Ինես Հայտոն դե Նոլասկո (իսպ.՝ Elena Inés Highton de Nolasco, դեկտեմբերի 7, 1942(1942-12-07), Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, դատավոր, 2004 թվականից` Արգենտինայի արդարադատության գերագույն դատարանի անդամ։

Էլենա Հայտոն դե Նոլասկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1942(1942-12-07) (81 տարեկան)
ԾննդավայրԼոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Նևադայի համալսարան, Ռենո
Մասնագիտությունդատավոր
ԱշխատավայրԱրգենտինայի Գերագույն դատարան
 Elena Highton de Nolasco Վիքիպահեստում

Հայտոնը ծնվել է Լոմաս դե Սամորայում, (Բուենոս Այրես պրովինցիայում)։ Նա Բուենոս Այրեսի համալսարանում 1966 թվականին որակավորվել է որպես իրավաբան, դատախազ և նոտար։ Նրա հետբուհական ուսումը շարունակվել է Հարվարդի իրավունքի դպրոցում և Նևադայի համալսարանում։ 1967 թվականին աշխատել է որպես իրավաբան և 1973 թվականին դարձել է վճարելու անընդունալ պաշտպանյալների պաշտոնական դատապաշտպան։ 1979 թվականին դարձել է դատավոր, 1994 թվականից սկսել է աշխատել ազգային դատարանում[1]։ Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է։ 2004 թվականին Հայտոնը միացել է Գերագույն դատարանին։ Նա առաջին կինն է, որ սկսել է աշխատել երկրի դատարանում, չնայած Կարմեն Արջիբեյի նշանակումն ավելի վաղ էր հաստատվել։ Արգենտնիայի խորհրդարանում նրա ընտրությունն անցել է 51 կողմ և 5 դեմ ձայներով[2]։ 2005 թվականի օգոստոսին նա նշանակվել է դատարանի փոխնախագահ։ Կին դատավորների միջազգային միավորումը պարգևատրել է նրան Մարդու իրավունքների պարգևով, 2010 թվականի մայիսի 18-ին Սեուլում կայացած խորհրդաժողովի ժամանակ[3]։ Հայտոնը և նրա ամուսին Ալբերտո Մարիո Նոլասկոն ունեն երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել