Էլեկտրածին սարք, էլեկտրաֆոր, էլեկտրական լիցքի ստացման ցուցադրական սարք։ Հայտնագործել է Ալեսանդրո Վոլտան։ Կազմված է էբոնիտե (Վոլտայի փորձերում՝ խեժե) և մեկուսիչ բռնակով մետաղե սկավառակներից։ Մետաղե սկավառակը դրվում է մորթիով շփելու հետևանքով բացասական լիցքավորված էբոնիտե սկավառակի վրա։ Մետաղի՝ դեպի էբոնիտե սկավառակն ուղղված մակերևույթի վրա մակածվում է դրական, իսկ հակառակ երեսին՝ բացասական լիցք։ Հողանցումից հետո մետաղե սկավառակի վրա մնացած դրական լիցքը փոխանցվում է որևէ հաղորդիչի։

Ուիմհըրստի էլեկտրածին սարքն աշխատանքի ժամանակ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 13