Էժեն Գրանժե (իրական անունը և ազգանունը՝ Պիեռ Էժեն Բաստե, ֆր.՝ Eugène Grangé, դեկտեմբերի 16, 1810(1810-12-16)[1], Փարիզ - մարտի 1, 1887(1887-03-01)[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, լիբրետիստ, շանսոնիե, երգահան բանաստեղծ, գոգեթ[2]։

Էժեն Գրանժե
ֆր.՝ Eugène Grangé
Ծննդյան անունֆր.՝ Pierre-Eugène Basté
Ծնվել էդեկտեմբերի 16, 1810(1810-12-16)[1]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էմարտի 1, 1887(1887-03-01)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ
ՄասնագիտությունՇանսոնիե, բանաստեղծ, լիբրետիստ, դրամատուրգ և գոգեթ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե
 Eugène Grangé Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կառլոս Մեծի անվան քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է բանկային հաստատությունում, որը թողել է, որպեսզի զբաղվի գրականությամբ։ 1827 թվականին նրա վոդևիլները բեմադրվել են Բուլվար դյու Տամպլի փոքր թատրոններում։

Օգտագործել է Էժեն Գրանժե կեղծանունը, որը կազմված էր նրա երկրորդ անունից՝ Էժեն և մոր ազգանունից։ Ժամանակի ընթացքում դարձել է «Théâtre des Funambules»-ի սիրված դրամատուրգը, որտեղ ամենից հաճախ խաղում էին նրա պիեսները։ Մի քանի տարի Գրանժեն եղել է այդ թատրոնի միակ և բարձր վարձատրվող հեղինակը։ Բացի այդ, նրա տտեղծագործությունները հաջողութամբ ներկայացվել են Փարիզի դրամատիկական (Théâtre des Folies-Dramatiques) և վարիետեի («Theres des Variétés») թատրոնների բեմերում։

Է. Գրանժեն եղել է երգահան-բանաստեղծ և գոգեթ։ 1858 թվականին մասնակել է երգիչների և բանաստեղծների ամենամսյա ավանդական-տոնական հավաքույթներին, որը ժողովրդական-երգչախմբային յուրօրինակ խմբակ էր խնջույքի շուրջ (գոգեթ)։ 1865 թվականի մայիսին իր ընկերոջ՝ Կլերվիլի հրավերով և առաջարկությամբ դարձել է «Մառանիկ միության» անդամ։ Ղեկավարել է այն յոթ անգամ (1868, 1872, 1874, 1877, 1880, 1882 և 1884)։

Ստեղծագործություն խմբագրել

Մի շարք կատակերգությունների, զավեշտախաղերի, օպերետների, դրամաների, ֆեերիաների (թատերական կամ կրկեսային) և երգերի հեղինակ է։ Մասնագետները պնդում են, որ նրան են պատկանում առնվազն 350 պիես և 300 երգ։

Հաճախ գրել է մի շարք հայտնի հեղինակների հետ համագործակցելով (Ադոլֆ Ֆիլիպ Դեների, Ալֆրեդ Դելակուր, Քսավյե դե Մոնտեպեն, Ժյուլ Նորյակ, Վիկտոր Կոնեն, Էրվե և ուրիշներ)։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • 1843՝ Les Bohémiens de Paris (դրամա)
  • 1845՝ Constant-la-Girouette (կատակերգություն-վարիետե)
  • 1853՝ Les Sept Merveilles du monde (ֆեերիա)
  • 1853՝ Le Carnaval des Maris (կատակերգություն-վարիետե)
  • 1858՝ Le Punch Grassot (օպերետա)
  • 1860՝ La Sirène de Paris (դրամա)
  • 1860՝ La Pénélope à la mode de Caen (օպերետա)
  • 1860՝ Les Mémoires de Mimi-Bamboche (զավեշտախաղ)
  • 1861՝ La Mariée du Mardi-gras (օպերետա)
  • 1861՝ La Beauté du diable (օպերետա)
  • 1862՝ La Boîte au lait (օպերետա)
  • 1865՝ Un clou dans la serrure (կատակերգություն-վարիետե)
  • 1873՝ La Cocotte aux œufs d’or (ֆեերիա)
  • 1878՝ Coco de Clairville (օպերետա)
  • 1881՝ Les Deux Roses (պիես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Acte n°314 (vue 11), registre des décès de 1887 pour le 9e arrondissement sur les sites des Archives numériseés de la Ville de Paris.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Գրանժե» հոդվածին։