Էզոֆագօստոմոզ, գյուղատնտեսական կենդանիների ինվազիոն հիվանդությունր հարուցվում է Oesophagostomum ցեղի կլորորդերով, որոնք մակաբուծվում են հաստաղիներում։ Խեկների Էզոֆագօստոմոզի հարուցիչները՝ O radiatum, ոչխարներինը՝ O venulosum և columbianum, խոզերինը՝ O dentatum, O. longicaudatum և այլն։ Կենդանիները վարակվում են արոտավայրերում կերի, խոտի և ջրի հետ ինվազիոն թրթուրները կուլտալուց (խոզերը՝ գիրացման փարախներում և շինություններում)։ Հիվանդությունն իհայտ է գալիս աղիների պատի մեջ թրթուրների միգրացիայի ժամանակ, դրսևորվում է լուծով, սակավարյունությամբ, հյուծումով։ Ախտորոշում են կղանքում ինվազիոն թրթուրների հայտնաբերմամբ։ Բուժումը որոճողներին՝ պանակուր, ֆարանտել, ֆենոթիազին, խոզերին՝ պանակուր, տիվիդին, պիպերազին, նիլվերմ և այլն։ Կանխարգելումը մերունների ճիճվաթփություն ծնից առաջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։