Էդվարդ (անգլ.՝ Eadweard), հոգեբանական դրամա ժանրի կանադական ֆիլմ, որը հայտնի գյուտարար Էդվարդ Մեյբրիջի կյանքի մասին է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքլ Էքլունդը և Սառա Քեննինգը[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 2-ին` Վանկուվերի միջազգային փառատոնում[2]։

Էդվարդ
Երկիր Կանադա
Ժանրդրամա և թրիլեր
Թվական2015
ՌեժիսորՔայլ Ռայդաութ
Սցենարի հեղինակՔայլ Ռայդաութ
ԴերակատարներՄայքլ Էքլունդ
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները հանդիսատեսին տանում են 19-րդ դարի Ամերիկա, որտեղ լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջը (Մայքլ Էքլունդ), ում վարձել էր նահանգապետ Սթենֆորդը (Իեն Թրեյսի), կատարում է աշխարհի առաջին տեսաձայնագրությունը, որից հետո դառնում է աշխարհահռչակ։

Դերերում խմբագրել

  • Մայքլ Էքլունդ` Էդվարդ Մեյբրիջ
  • Սառա Քեննինգ` Ֆլորա Սթոուն` Էդվարդի կինը
  • Ջոնաթան Յանգ` Թոմաս Իկինս` լուսանկարիչ և նկարիչ, Էդվարդի ընկերը
  • Իեն Թրեյսի` Լիլան Սթենֆորդ` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը
  • Քրիստոֆեր Հեյերդել` Փեփփեր
  • Ջոդի Բալֆուր` Մերի
  • Թորրանս Քումբս` Բելլ
  • Քեթ Թուրթոն` Ռոնդինելլա
  • Էրիան Բոուի` Ֆլորեդո Մեյբրիջ` Ֆլորայի և Էդվարդի որդին
  • Չարլի Քերիկ` Հարրի Լարքինս` Ֆլորայի սիրեկանը, ում սպանում է Էդվարդը
  • Ալեքս Դյաքուն` Ֆիլ` ծեր լուսանկարիչ
  • Քեյլ Ռայդաութ` Ջեք` դերասան, որը մասնակցել է տեսաձայնագրությանը
  • Ջեյ Բրազո` վարող
  • Ալեքս Պաունովիչ` դարբին

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Ֆիլմը ստացել է 17 մրցանակ և առաջադրվել ևս 30 մրցանակի։ Մասնավորապես, ֆիլմը ներկայացվել է Leo մրցանակի 17 անվանակարգերում[3][4]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են 2013 թվականի հուլիսին` Վանկուվերի մերձակայքում[5]։

Ցուցադրում խմբագրել

Բացի տարբեր կինոփառատոններում ցուցադրվելուց, ֆիլմը ցուցադրվել է նաև մի քանի կանադական քաղաքների կինոթատրոններում[6]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի հեղինակները` Քեյլ Ռայդաութը և Ջոֆ Էփշթեյնը, ֆիլմի նկարահանումներից առաջ մասնակցել են Էդվարդ Մեյբրիջի կյանքի մասին պատմող Studies in Motion — the Hauntings of Eadweard Muybridge թատերական բեմադրությանը[7][8]։
  • Բացառապես ֆիլմի նկարահանումների համար Մայքլ Էքլունդն երկու ամիս մորուք է աճեցրել։
  • Ֆիլմի կարգախոսն է` «Կինոթատրոնի կնքահայր» (The Godfather of Cinema):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rideout, Kyle (2015 թ․ փետրվարի 28), Eadweard, Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին
  2. «VIFF Pull-Out Schedule» (PDF). VIFF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. François Marchand (2015 թ․ մայիսի 15). «Hollywood North: Eadweard, Motive lead Leo Awards nominations». Vancouver Sun. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  4. «2015 Leo Awards Nominees & Winners» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. Mark Leiren-Young (2013 թ․ հունիսի 27). «Hollywood North: Michael Eklund pioneers a new look for Vancouver-shot feature Eadweard». The Vancouver Sun. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  6. Chris Knight (2015 թ․ հոկտեմբերի 9). «Eadweard review». National Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  7. Richard Ouzonian (2010 թ․ նոյեմբերի 25). «Studies in Motion is all sizzle, no steak». Toronto Star. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  8. «STUDIES IN MOTION: The Hauntings of Eadweard Muybridge - Electric Company Theatre». Electric Company Theatre (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել