Էդվարդ Թոսունյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդվարդ Ներսեսի Թոսունյան (մարտի 8, 1936(1936-03-08)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2015, Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ ճարտարագետ-շինարար[3]։

Էդվարդ Թոսունյան
Ծնվել էմարտի 8, 1936(1936-03-08)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2015
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1960)
Մասնագիտությունճարտարապետ, ճարտարագետ և շինարար
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Էդվարդ Թոսունյանը ծնվել է 1936 թվականի մարտի 8-ին, Թբիլիսի քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Թբիլիսիի Վրացական պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1981 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, 1981 թվականից՝ Երևանշինի նախագծային շինմոնտաժային բաժնի գլխավոր ճարտարագետի տեղակալ։ 1999 թվականից բնակվել է Մոսկվայում[4][5]։

  • Հեղինակ-կոնստրուկտորն է՝
  • Երևանում կառուցված խոշորապանելային բնակելի տների (ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ՝ 1991):
  • «Հրազդան» մարզադաշտ, 1971 (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979):
  • ԵՊՀ էլեկտրատեխնիկական ֆակուլտետի մասնաշենք, 1976։
  • 3000 դիտատեղով հեծանվահրապարակ, 1980։
  • Գյումրիի օդանավակայան, 1982։
  • Երևանի «էրեբունի» օդանավակայան, 1983։
  • Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ նախկին գլխավոր մարզահանգրվան, 1961-1965։
  • Գորիսում՝ ՀՊՄՀ-ի մասնաճյուղի շենք, 1967։
  • «Արարատ» ֆուտբոլի թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիր, 1969։
  • Կապանում՝ թեք հարթությունների վրա սանդղաձև բազմահարկ բնակելի տներ, 1976։
  • ԲԱՄ-ի Տայուրա ավանում՝ շինություններ, 1970-ական թվականներ։

Պարգևներ խմբագրել

  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1967-1972)։
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1979)։
  • «Տարվա լավագույն կառույց» դափնեկիր (1983)։
  • «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկիր (1984)։
  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1991)։
  • Մ. Լոմոնոսովի անվան մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9595
  2. правды», Михаил РЯБИКОВ | Сайт «Комсомольской (2015 թ․ ապրիլի 15). «В Москве скончался легендарный советский архитектор». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  3. «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 435-436։
  5. «ТОСУНЯН ЭДВАРД НЕРСЕСОВИЧ / «Цвет Российской культуры» / IV выпуск / ВСЕ ГЕРОИ ЭНЦИКЛОПЕДИИ / Издательство «Спец-Адрес»». www.llr.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.