Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդվարդ Անտինյան (մայիսի 15, 1950(1950-05-15), Մարգահովիտ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ ՀԳՄ անդամ՝ 2016 թվականից։

Էդվարդ Անտինյան
Ծնվել էմայիսի 15, 1950(1950-05-15) (73 տարեկան)
ԾննդավայրՄարգահովիտ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունՀԳՄ
Էդվարդ Անտինյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի մայիսի 13-ին Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում։ 1967 թվականին ավարտել է տեղի Հովհաննես Թումանյնանի անվան միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Շինարարական ֆակուլտետը՝ ստանալով շինարար-ճարտարագետի որակավորում։ 1972-1991 թվականներին աշխատել է «Աբովյանշին» տրեստում, շինվարպետից մինչև շինվարչության ինժեներ։ 1991-1997 թվականներին եղել է Աբովյանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1999-2001 թվականներին՝ Քաղաքաշինության տեսչության Կոտայքի ստորաբաժանման պետ, 2009-2020 թվականներին՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի ինժեներ ներկայացուցիչ՝ շինհրապարակներում։ ԵԿՄ հիմնադիր անդամներից է։

Պարգևատրվել է ՀՀ և ԱՀ կառավարական բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով։ 2000 թվականին ստացել է Կոտայքի Մտավորականների միության սահմանած Հ․ Թումանյանի անվան մրցանակը։ 2017 թվականին արժանացել է «Մարգահովտի պատվավոր քաղաքացի» կոչմանը[1]։

Երկեր խմբագրել

  • Փոքր Մհեր (պոեմ), 1996։
  • Հազարան Բըլբուլ (պոեմ), 2002։
  • Վերադարձ (բանաստեղծություններ), 2010։
  • Շահրազադեի գիշերները (պոեմ), 2014։
  • Հազարան Բըլբուլ (պոեմ), 2020։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 21։