Էդուարդ Ղազարյանց

կոմպոզիտոր, ակորդեոնահար

Էդուարդ Երվանդի Ղազարյանց (Գազարով, մայիսի 23, 1936(1936-05-23), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 1996(1996-09-10), Կիրյաթ Գաթ, Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել), հայազգի կոմպոզիտոր, ակորդեոնահար, մանկավարժ։

Էդուարդ Ղազարյանց
Էդուարդ Ղազարյանցը ելույթի ժամանակ
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 23, 1936(1936-05-23)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 10, 1996(1996-09-10) (60 տարեկան)
Կիրյաթ Գաթ, Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել
Մասնագիտությունկոմպոզիտոր և ակորդեոնահար

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Ղազարյանցը ծնվել է 1936 թվականի մայիսի 23-ին Բաքվում։ 1959 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։

1979-1985 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար։ 1982-1990 թվականներին դասավանդել է Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատություններում, 1990 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ԼՂԻՄ բաժանմունքի նախագահ, իսկ 1991-1995 թվականներին եղել է ԼՂՀ կոմպոզիտորների միության նախագահը։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է 3 սիմֆոնիա, «Արցախի դուստր՝ Ռուզան» բալետը (1986), «Պոեմ Գյումրու մասին» (1988, խոսք՝ Գ. Վանյանի)՝ սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների համար, կանտատներ, քնարական երգեր, խմբերգեր, գործիքային պիեսներ, թատերական երաժշտություն։

1968 թվականին արժանացել է Սոֆիայում անցկացված Էստրադայի արտիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։

Էդուարդ Ղազարյանցը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 10-ին Կիրյաթ Գաթում (Իսրայել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։