Էդուարդ Կուզմին (ռուս.՝ Кузьмин, Эдуард Леонидович, մայիսի 8, 1941(1941-05-08)), ռուս դիվանագետ։

Էդուարդ Կուզմին
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 8, 1941(1941-05-08) (82 տարեկան)
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և ԺՏՆՑ բրոնզե մեդալ

Կենսագրություն խմբագրել

1963 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը և 1991 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարաարության դիվանագիտական աշխատակիցների կատարելագործման կուրսերը։ 1963 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է անգլերենին։ Դիվանագիտական գիտությունների թեկնածու։

  • 1966-1990 թվականներ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության համակարգի աշխատակից։
  • 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարաարության աշխատակիցների կուրսերի մասնակից։
  • 1991 թվականի փետրվարի 19-ից մինչև 1995 թվականի փետրվարի 28-ը Ուգանդայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1995 թվականին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։
  • 1995-ից մինչև 1996 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջազգային իրավունքի ամբիոնի դոցնետ՝ միաժամանակ լինելով Մոսկվայի միջազգային համալսարանի պրոֆեսոր։
  • 1996 թվականից մինչև 1997 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Դաշնային Ժողովի միջխորհրդային կապերի վարչության պետ։
  • 1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է Դաշնության մարդկանց, խորհրդարանի և Ռուսաստանի Դաշնության հասարակա-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի տնօրեն։
  • 1997 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1999 թվականի մարտի 29-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ[3][4]։
  • 1999 թվականի մարտի 2-ից մինչև 2004 թվականի փետրվարի 17-ը Խորվաթիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2004 թվականից մինչև 2012 թվականը եղել է Օ․ Ե․ Կուտաֆինի անվանՄոսկվայի պետական իրավաբանական համալսարանի պրոֆեսոր։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1995 թվականի սեպտեմբերի 21)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента СССР от 19.02.1991 № УП-1490 «О назначении тов. Кузьмина Э. Л. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Республике Уганда»
  2. Указ Президента Российской Федерации от 28.02.1995 № 222 «Об освобождении Кузьмина Э. Л. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Уганда»(չաշխատող հղում)
  3. «Распоряжение Правительства Российской Федерации от 18.11.1997 № 1648-Р «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Распоряжение Правительства Российской Федерации от 29.03.1999 № 475-Р «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 02.03.1999 № 262 «О назначении Кузьмина Э. Л. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Хорватии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 17.02.2004 № 205 «О Кузьмине Э. Л.»
  7. «Указ Президента Российской Федерации от 21.09.1995 № 959 «О присвоении Кузьмину Э. Л. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել