Էդուարդ Անդրանիկի Երանոսյան (բուլղար․՝ Едуард Антраник Ераносян, փետրվարի 8, 1961(1961-02-08)[1], Վառնա, Բուլղարիա), մականունը՝ «Էդո» ( բուլղար․՝ Едо ), հայազգի բուլղարացի ֆուտբոլային մարզիչ և նախկին խաղացող, ով հանդես է եկել որպես հարձակվող։ Երանոսյանը խաղացել է Պլովդիվի «Լոկոմոտիվում», պորտուգալական «Վիտորիա դե Սետուբալ»-ում, «Լեյշոյշ»-ում, «Բոավիշտա»-ում։

Էդուարդ Երանոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 8, 1961(1961-02-08)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Վառնա, Բուլղարիա
Ակումբ՝Leixões S.C.?, PFC Lokomotiv Plovdiv?, Boavista F.C.?, Apollon Kalamarias?, Vitória F.C.?, Leixões S.C.?, PFC Lokomotiv Plovdiv?, Leixões S.C.? և Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
185 սանտիմետր

Մարզական կարիերա խմբագրել

1978 թվականից սկսած խաղացել է Պլովդիվի «Լոկոմոտիվ»-ում (1977–1988, 1989, 1993–1994), դարձել ակումբի լեգենդներից, ամենահայտնի հարձակվողներից մեկը՝ մասնակցելով 158 հանդիպման և խփելով 62 գոլ Բուլղարիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում՝ A PFG- ում, նվաճելով խորհրդային բանակի գավաթը 1983 թվականին և լինելով առաջնության լավագույն ռմբարկուն 1984 թվականին[2]։ Հետագայում խաղացել է նաև Հունաստանում և Պորտուգալիայում ՝ «Ապոլոն Կալամարիաս» (1988–1989), «Վիտորիա» (1989–1990), «Լեյշիես» SC (1990–1991, 1992–1993 և 1996–1997) և «Բոավիշտա» ՖԱ (1991–1991) թիմերում։ Երանոսյանը Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում։ Նա հայտնի էր տեխնիկապես գեղեցիկ, մտածված, գրավիչ խաղով[3]։

Երանոսյանն իր մարզչական կարիերան սկսել է պորտուգալական «Լեյշոյշ»-ում, որը մարզել է 1997-1999 թվականներին։ Այնուհետև նա ստանձնել է գլխավոր մազչի պաշտոնը Պլովդիվի Լոկոմոտիվում ՝ մնալով այնտեղ 2000-2001 թվականներին և 2003-2005 թվականներին (առաջնորդելով թիմին իր առաջին և միակ չեմպիոնական տիտղոսին 2004 թվականին)[4]։ Մարզել է նաև PFC Dobrudzha Dobrich-ը 2001-2002 թվականներին, այնուհետև՝ PFC Beroe Stara Zagora- ն,,Կիպրոսում՝ APOP Kinyras Peyias-ը, Enosis Neon Paralimni- ն։ 2013 թվականին նշանակվել է Անգոլայի Kabuscorp Sport Club ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Երանոսյանն ունի նաև Պորտուգալիայի քաղաքացիություն[5]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

Պլովդիվի Լոկոմոտիվի կազմում
  • Խորհրդային բանակի գավաթ (1)։ 1983 թ.
  • Բուլղարիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության՝ A PFG-ի լավագույն ռմբարկու (1)։ 1984 թ.
Բոավիշտա Ֆ.Ա.-ի կազմում
  • Taça de Portugal (1): 1991–92

Որպես մարզիչ խմբագրել

Պլովդիվի Լոկոմոտիվ
  • Բուլղարիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության՝ A PFG-ի չեմպիոն (1)։ 2003-04
  • Բուլղարիայի սուպերգավաթակիր (1). 2004
  • Բուլղարիայի ֆուտբոլի տարվա մարզիչ (1)։ 2004
Kabuscorp S.C.P.
  • Girabola (1): 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ЛОКОМОТИВ ПЛОВДИВ – СТАТИСТИКА» (բուլղարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Локомотив (Пд) поздрави Едуард Ераносян» (բուլղարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Едуард Ераносян празнува семейно рождения си ден в Пловдив» (բուլղարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Ераносян заменя Ривалдо с Адриано» (բուլղարերեն). 2012 թ․ դեկտեմբերի 27.

Արտաքին հղումներ խմբագրել