Էդուարդ Հայկի Ավալյան (1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Էդուարդ Ավալյան
1925 - 1982
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիտինսկի գերեզմանոց
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան, Ուշակով մեդալ, «Մարտական ծառայությունների» մեդալ, Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ,
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ավալյանը ծնվել է 1925 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ Երևան քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Բաքու քաղաքի Ձերժինսկու շրջանի № 152 միջնակարգ դպրոցը։ 1942 թվականին ընդունվել Ֆ․ Է․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան` «Նավերի դիզելային տեղադրումներ» մասնագիտությամբ։

1943-1944 թվականներին, լինելով կուրսանտ, մասնակցել է Հյուսիսային նավատորմի ռազմական գործողություններին (այդ թվում՝ նաև ՏՇ-116)։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար 1944 թվականին պարգևատրվել է «Խորհրդային Անդրբևեռաշրջանի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար» և Ուշակովի շքանշաններով[1]։ 1945 թվականին շարունակել է ուսումը և 1947 թվականին գերազանց ավարտել Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը։

1953-1957 թվականներին ուսումը շարունակել է Ն․ Գ․ Կռիլովի անվան նավաշինության և սպառազինության ռազմածովային ակադեմիայում (մասնագիտացումը՝ «Սուզանավերի նախագծում»)։ Ավարտել է գերազանցության դիպլոմով։

1957-1961 թվականներին ծառայության է անցել Լենինգրադի 27 Գիտահետազոտական ինստիտուտի ռազմածովային նավատորմում։ 1961-1982 թվականներին ծառայել է Մոսկվայի ռազմածովային նավատորմի գլխավոր վարչությունում։ Առաջին աստիճանի կապիտան է։ 1979 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նավաշինության ոլորտում կատարած աշխատանքի համար 1981 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի։

Ավալյանը մահացել է 1982 թվականին՝ 57 տարեկան հասակում։ Աճյունն ամփոփված է Մոսկվայի Միտինյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Непомнящий Н. Н. Происшествие на Карском море (Гибель транспорта «Марина Раскова») // Военные катастрофы на море. — М.: Вече, 2001. — 480 с. — (Военные тайны XX века). — 7000 экз. — ISBN 5-7838-0832-6

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Авалян Эдуард Гайкович». Յամալոնենեցական ինքնավար շրջանի հուշագիրք. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.