Էդմոնդ Հոյլ (անգլ.՝ Edmond Hoyle, 1672[1][2][2][…], Անգլիա - օգոստոսի 29, 1769(1769-08-29) կամ 1769[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բրիտանացի գրող և թղթախաղ խաղացող, տարբեր թղթախաղերի ու սեղանի այլ խաղերի կանոններին նվիրված մի շարք աշխատանքների հեղինակ, որը համարվում է նմանատիպ գրականության հիմնադիր։

Էդմոնդ Հոյլ
Ծնվել է1672[1][2][2][…]
ԾննդավայրԱնգլիա
Վախճանվել էօգոստոսի 29, 1769(1769-08-29) կամ 1769[3]
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
 Edmond Hoyle Վիքիպահեստում

Էդմոնդ Հոյլի կյանքի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան. նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը և վայրը, ինչպես նաև նրա ծագումն անհայտ են։ Նրա մասին գրված տեղեկություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը կամ չափազանցված են[4]։ Ենթադրությունը, թե նա մարզվել է բարում, թվում է անհիմն[5]։ Համաձայն Ռոբերտ Չեմբերսի «Օրերի գրքի՝ Հոյլի հիմնական զբաղմունքը եղել է փաստաբանական գործունեությունը[6]։

1740-ականների սկզբին Հոյլն արդեն բնակվել է Լոնդոնում, ենթադրվում է, որ ապրուստի միջոցներ վաստակել է վիստ խաղալ սովորեցնելով։ 1742 թվականին նա առաջին հերթին իր աշակերտների համար գրել է «Կարճ տրակտատ վիստ խաղի մասին» աշխատությունը։ Այս ստեղծագործությունը (ըստ Օքսֆորդի կենսագրական բառարանի՝ եղել է թղթախաղին նվիրված առաջին գիտական աշխատանքը[6]), առաջին անգամ լույս է տեսել 1742 թվականի նոյեմբերին և շուտով դարձել է անհավանականորեն հանրաճանաչ։ Հեղինակի կյանքի ընթացքում այն վերահրատարակվել է 13 գիրք։ Վիստին նվիրված տեքստի ութերորդ հրատարակության մեջ (1748)[7] ավելացել են նաև տրակտատներ առքով այլ թղթախաղերի՝ կադրիլի և պիկեի մասին[6]։ Տասնչորսերորդ հրատարակությունը եղել է վերջինը, որ լույս է տեսել նրա կենդանության օրոք[8]։ Տասնհինգերորդ[9] և տասնվեցերորդ[10] լույս են տեսել հետմահու։ 1760 թվականին Հոյլը խմբագրել է տրակտատը, և այն մնացել վեստի ամենահեղինակավոր ուղեցույցը մինչև 1864 թվականը[11], երբ Լոնդոնի «Արլինգթոն» և «Պորտեր» ակումբները ընդունել են նոր կանոններ[12]։ Հրատարակություններից մեկը լույս է տեսել Էդինբուրգում[13][14]։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, առաջինը՝ պորտուգալերեն (1753), ապա գերմաներեն (1754), ֆրանսերեն (1761), իտալերեն (1768), ռուսերեն (1769) և հոլանդերեն (1790)[15]։ Հոյլը և նրա տրակտատը հիշատակվել են անգլիական գրականության մի շարք ստեղծագործություններում, այդ թվում՝ Հենրի Ֆիլդինգի «Թոմ Ջոնսի՝ ընկեցիկի պատմությունը» (անգլ.՝ The History of Tom Jones, a Foundling» և Բայրոնի «Դոն Ժուան» ստեղծագործություններում[6]։

1751 թվականին հրատարակվել է տրակտատ բրագ խաղի՝ ժամանակակից պոկերի նախորդներից մեկի մասին[6]։ Թղթախաղերից բացի, Հոյլն զբաղվել է այլ սեղանի խաղերի կանոնների և ուղեցույցների կազմմամբ, մասնավորապես, նարդի խաղի (դրան վերաբերյալ մի աշխատություն գրվել է 1743 թվականին[16], ինչպես նաև ընդգրկել է նաև վիստի մասին տրակտատի ութերորդ հրատարակությունում[6]) և շախմատի (լույս է տեսել 1761 թվականին) մասին։ Արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին անգլերենում հայտնվել է according to Hoyle («ըստ Հոյլի») արտահայտությունը, որը նշանակում է մի բան, ինչն արվում է կանոնների լիարժեք պահպանմամբ[16][17]։ Նրա մահից հետո «Հոյլ» անվանումը դարձել է թղթախաղին նվիրված ցանկացած դասագրքի հոմանիշ։ Այսպես, 1860 թվականին լույս է տեսել «Ամերիկյան Հոյլ» գիրքը, 1889 թվականին`«Ստանդարտ Հոյլ․ լիակատար ուղեցույց բոլոր մոլեխաղերի համար»[6], իսկ 1956 թվականին՝ «Նոր ամբողջական Հոյլը» ավելի քան 600 մոլեխաղերի և ինտելեկտուալ խաղերի կանոններով, տեսությամբ և պատմությամբ[16]։

Էդմոնդ Հոյլը մահացել է 1769 թվականին և թաղվել Լոնդոնի Մարիլեբոյան գերեզմանատանը[6]։ 1979 թվականին՝ նրա մահվանից 210 տարի անց, Հոյլի անունն առաջիններից մեկն ընդգրկվել է Լաս Վեգասի Պոկերի փառքի սրահում՝ չնայած այն բահանգամանքին, որ պոկերն նրա ներկայիս տեսքով Հոյլի ժամանակ դեռևս գոյություն չուներ[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  4. Levy, David. «Was Hoyle a Careless Editor?». Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  5. Marshall, Julian (1889 թ․ հունիսի 22). «Books on Gaming». Notes and Queries. 7 (VII): 481–2.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 H. R. Tedder. Hoyle, Edmond (1671/2–1769) // Oxford Dictionary of National Biography.
  7. «ESTC No. T79890». The English Short Title Catalogue. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  8. «ESTC No. T88034». The English Short Title Catalogue. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  9. «ESTC No. T88031». The English Short Title Catalogue. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  10. «ESTC No. T88029». The English Short Title Catalogue. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  11. Chisholm, Hugh, ed. (1911). "Hoyle, Edmund" . Encyclopædia Britannica. 13 (11th ed.). Cambridge University Press. p. 841.
  12. Baldwin, John. «The laws of short whist». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «ESTC No. T88036». The English Short Title Catalogue. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  14. Levy, David. «The Scottish Hoyles (part 1)». Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  15. Zollinger, Manfred (Jan–Mar 2005). «Whist-Regeln in Kontinentaleuropa bis 1800» (PDF). The Playing-Card. 33 (3): 198–210. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Edmond Hoyle» (անգլերեն). Վերցված է 2015-02-05-ին.
  17. 17,0 17,1 Paul Anthony Jones. Ten phrases derived from games and gambling // Jedburgh Justice and Kentish Fire: The Origins of English in Ten Phrases and Expressions. — London: Constable, 2014. — ISBN 978-1-47211-622-2
  18. Պոկերի փառքի սրահը Պոկերի համաշխարհային սերիայի կայքում (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոնդ Հոյլ» հոդվածին։