Էդիթ Մոդ Հալլ
Էդիթ Մոդ Հալլ (անգլ.՝ Edith Maud Hull, ի ծնե՝ Հենդերսոն, անգլ.՝ Henderson, օգոստոսի 16, 1880[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1947 կամ փետրվարի 14, 1947[2], Hazlewood, Hazlewood with Storiths, Կրեյվան, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող[3][4]։ Գրել է սիրավեպի ժանրում։ Նրա ամենահայտի ստեղծագործությունն է դարձել «Շեյխ» վեպը, որը հրատարակվել է 1921 թվականին և միանգամից դարձել բեսթսելլեր[5]։
Էդիթ Մոդ Հալլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1880[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 11, 1947 (66 տարեկան) կամ փետրվարի 14, 1947[2] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Hazlewood, Hazlewood with Storiths, Կրեյվան, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Sheik? |
![]() |
Անձնական կյանք Խմբագրել
Էդիթ Մոդ Հալլը ծնվել է 1880 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի Համպստեդ թաղամասում։ Ծնունդով նյույորքցի լիվերպուլյան նավատեր Ջեյմս Հենդերսոնի և Քեթի Թորնի դուստրն էր։ Մանկության տարիներին շատ է ճանապարհորդել ծնողների հետ, այցելել է նաև Ալժիր. այդ երկրում էլ ծավալվում են նրա ստեղծագործությունների սյուժեները։
1899 թվականին Էդիթն ամուսնացել է շինարար-ինժեներ և խոզաբույծ Պերսի Ուինսթենլի Հալլի հետ[6]։ Զույգը 1900-ական թվականների սկզբին տեղափոխվել է Հալլի կալվածք, որը գտնվում էր Դերբիշիրում։ Ծնվել է նրանց դուստր Սեսիլ Ուինսթենլին։
Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը։ Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում[3]։
Գրողի կարիերա Խմբագրել
Հալլը գրել սկսել է այն ժամանակ, երբ ամուսինը կռվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմում[3]:Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շեյխը», հրատարակվել է 1919 թվականին Անգլիայում և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային ժողովրդականություն՝ ներառվելով 1921 և 1922 թվականներին Ամերիկայում ամենավաճառվողների տասնյակում[7]։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1,2 միլիոն օրինակ։ 1921 թվականին Paramount Pictures ընկերությունը նկարահանել է վեպի կինոտարբերակը, իսկ ֆիլմում նկարահանված Ռուդոլֆ Վալենտինոն համր կինոյի պատմության մեջ մնացել է որպես մեծագույն «սիրեկաններից» մելը։ 1923 թվականին վեպն ունեցել է ավելի քան 100 հրատարակություն[8]։ Չնայած Հալլի ստեղծագործությունն անապատային ռոմանտիկայի ժանրում առաջինը չէր. այդ ժանրում արդեն ստեղծագործել էին Ռոբերտ Հիչենսն ու Քեթլին Ռոդոսը, սակայն Հալլի վեպն առավել հաջողվածն էր և ամենամեծ ազդեցությունն ունեցավ հետագա գրողների վրա[5]։
Հալլը շարունակել է գրել ընդհուպ մինչև 1930-ական թվականները։ Հսկայական հաջողություն է ունեցել նրա «Շեյխի որդիները» վեպը, որը հրատարակվել է 1925 թվականին, ինչպես նաև դրա էկրանավորումը՝ Շեյխի որդին ֆիլմը, որում նորից նկարահանվել է Վալենտինոն։
Իր կյանքի վերջին տարիներին գրողը ափսոսանք է հայտնել, որ շատ փոքր գումարով է վաճառել իր վեպերի էկրանավորման իրավունքը[6]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Սագա Շեյխի մասին Խմբագրել
- Շեյխ (The Sheik), 1919
- Շեյխի որդիները (The Sons of the Sheik), 1925
Այլ վեպեր Խմբագրել
- Արևելքի ստվեր (The Shadow of the East), 1921
- Անապատի բուժարարը (The Desert Healer), 1923
- Սանձող առյուծ (The Lion-Tamer), 1928
- Սահարայի գերին (The Captive of the Sahara), 1931
- Սարսափելի երևութների անտառ (The Forest of Terrible Things), 1939 (ԱՄՆ անվանումը՝ Ջունգլիների գերին)
Հուշագրություններ Խմբագրել
- Արշավ Սահարայում, 1926 (դստեր՝ Սեսիլի հետ լուսանկարներով)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 "Hull, Edith Maud (1880–1947)" Archived 2016-03-04 at the Wayback Machine.. AIM25 website.
- ↑ "Papers of Edith Maud Hull". The National Archives. (U.K. website)
- ↑ 5,0 5,1 Teo, Hsu-Ming. “Historicizing The Sheik: Comparisons of the British Novel and the American Film”. Journal of Popular Romance Studies.
- ↑ 6,0 6,1 Sergeant, Amy. "E M Hull Homepage". Women in Silent British Cinema website.
- ↑ Teo, Hsu-Ming. Desert Passions: Orientalism and Romance Novels
- ↑ Melman, Billie. Women and the Popular Imagination in the Twenties: Flappers and Nymphs. (New York: St. Martin’s Press, 1988).
Գրականություն Խմբագրել
- Mao, Douglas and Rebecca L. Walkowitz, eds. Bad Modernisms. Durham: Duke University Press 2006.
Արտաքին հղումներ Խմբագրել
- E. M. Hull Remembered
- The Sheik and The Shadow of the East Part of the PublicBookshelf online romance novel collection
- The Women's Library Archives, which contains "Books and papers relating to EM Hull Archived 2012-08-26 at the Wayback Machine."