Էդգար Հովհաննիսյան փողոց (Երևան)

Էդգար Հովհաննիսյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի պատվին։

Էդգար Հովհաննիսյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն215
ՍկիզբԼեոնիդ Ազգալդյան փողոց
ԱվարտԳոհար Գասպարյան փողոց

Տվյալներ խմբագրել

Փողոցն սկսվում է Լեոնիդ Ազգալդյան փողոցից, ձգվում հարավարևելյան ուղղությամբ և ավարտվում Գոհար Գասպարյան փողոցին հատվելով[1]։ Հատող փողոցներ չունի։ Փողոցի երկարությունը 215 մետր է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 607-Ն որոշմամբ[1]։

Որոշման հիմնավորում խմբագրել

Հաշվի առնելով երաժշտի մեծ ավանդը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևանի ավագանին քննարկել է փողոցն անվանափոխելու որոշման նախագիծը[2] և հաստատել[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել