Գոհար Գասպարյան փողոց (Երևան)
փողոց Երևանում
Գոհար Գասպարյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանի պատվին։
Գոհար Գասպարյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 610 |
Սկիզբ | Լեոնիդ Ազգալդյան փողոց |
Ավարտ | Վերին Անտառային փողոց |
Անվանվել է ի պատիվ | Գոհար Գասպարյան |
Տվյալներ
խմբագրելՓողոցն սկսվում է Լեոնիդ Ազգալդյան փողոցից (Վերին Անտառային փողոցի 19ա տան մոտից), ձգվում հարավարևելյան ուղղությամբ և ավարտվում Վերին Անտառային փողոցի 122 տան մոտ[1]։ Երկարությունը 610 մետր է։
Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ[1]։