Քերոլ Էդգարյան
Քերոլ Լուիզ Էդգարյան (անգլ.՝ Carol Louise Edgarian, ապրիլի 29, 1962), ամերիկահայ կին գրող, խմբագիր և հրատարակիչ։ Նյու Յորք Թայմս-ի գնահատմամբ՝ բեսթսելերների հեղինակ է։ Նրա լավագույն երկերն են համարվում «Ե՛լ, Եփրատ», «Զարմանքի երեք փուլերը » և «Վերա» վեպերը ։ Էդգարյանը համահիմնադիրն ու խմբագիրն է շահույթ չհետապնդող Narrative Magazine- ի , որը գեղարվեստական ու ոչ գեղարվեստական գրականության, պոեզիայի և արվեստի գործերի թվային հրատարակիչ է, ինչպես նաև հիմնադիրն է Narrative for Schools-ի, որի ծրագրերը ապահովում են անվճար ուսուցում և կրթական ռեսուրսներ ուսանողների ու մանկավարժների համար։ .
Քերոլ Էդգարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1962 (62 տարեկան) |
Մասնագիտություն | վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Կյանքի վաղ շրջան խմբագրել
Ծնվել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նոր Բրիտանիա շրջանում, հայ ներգաղթյալների առաջին սերնդի ներկայացուցիչ հանդիսացող ծնողներից։ Մեծացել, հասակ է առել Հարթֆորդի շրջանում։ Հաճախել է Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում գործող Ֆիլիպսի ակադեմիա, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով Քինգսբերիի մրցանակը և Պամելա Վայդենմանի մրցանակը արվեստի բնագավառում։ Բարձր գնահատականներով է ավարտել նաև Սթենֆորդի համալսարանի բակալավրիատը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան ։
Քոլեջն ավարտելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և իր առաջին վեպը՝ «Ե՛լ, Եփրատ»-ը գրելու ընթացքում աշխատել է նաև որպես ազատ գրաֆիկով ճառեր, զեկուցումներ գրող՝ բարձր տեխնոլոգիաների և մանրածախ առևտրի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Լևի Շտրաուսի և Մեյֆիլդ Ֆոնդի աշխատակիցների համար։
Ստեղծագործական աշխատանք խմբագրել
Էդգարյանը գրական ասպարեզ է մուտք գործել իր դեբյուտային «Ե՛լ, Եփրատ» (1994) վեպով։ Այդ երկին նվիրված գրախոսականում The Washington Post-ը այն բնորոշում է որպես մի «գիրք, որին հատուկ ոգու, խելքի, մարդասիրության և վերջապես տենչանքների շռայլությունը հենց այն է, ինչ գրականությունը պետք է լինի, սակայն հազվադեպ է լինում այսօր՝ համարձակ, սրտաճմլիկ և հաստատող, որը կարգ ու իմաստ է հաղորդում մեր պատահական կյանքին»։ The Miami Herald-ը վեպն անվանել է «ապշեցուցիչ դեբյուտ», իսկ Mademoiselle ամսագիրը Էդգարյանի գրածն անվանել է «այնքան լավ, որ կարող է բիզ-բիզ կանգնեցնել ձեր պարանոցի մազերը»։ Վեպը, առաջին հրատարակության քսաներորդ տարելիցի առթիվ վերամշակված տարբերակով, վերահրատարակվել է 2015 թվականին՝ ի նշան նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի։
Էդգարյանի երկրորդ՝ «Զարմանքի երեք փուլերը » (2011) վեպը և՛ սիրո պատմություն է, և՛ սոցիալական տարեգրություն անհանգիստ Ամերիկայի մասին։ Գործողությունները տեղի են ունենում 2009 թվականին Սան Ֆրանցիսկոյում՝ ֆինանսական ճգնաժամի սկզբում։ Վեպը հրատարակվելու առաջին շաբաթվա ընթացքում ընդգրկվել է The New York Times-ի լավագույն վաճառվողների ցանկում, O Magazine-ն այն ընտրել է որպես Top Pick, իսկ IndieBound-ը՝ որպես ամսվա ընտրություն /Pick of the Month: Զարմանքի երեք փուլերը Ջանեթ Մասլինը The New York Times- ում բնորոշել է որպես «կատաղի ազդեցիկ» / furiously compelling[1], The Washington Post- ը՝ «հիանալի մշակված, հմտորեն դիպաշարված»[2], իսկ O Magazine- ը՝ «շռայլ, նրբագեղ և ճշմարիտ»[3]։
Էդգարյանի երրորդ վեպը՝ «Վերա»-ն, արտացոլում է Սան Ֆրանցիսկոն 1906 թվականին, պատմում է քաղաքի առաջատար տիկնոջ տասնհինգամյա դստեր մասին, ով մեծացել, հասակ է առել քաղաքն ավերած երկրաշարժին ու հրդեհին հաջորդած տարիներին։ Երկը կենտրոնանում է տեղահանումների, հասարակական ցնցումների և վերահայտնագործմյան թեմաների վրա։ Վերա-ն (2021), ըստ O Magazine-ի, դարձել է ամենաակնկալված ընթերցվածքը[4], ՝ ամսվա Indiebound ընտրությունը[5], և ստացել է գրքացանկի աստղային գրախոսություն / a Booklist Starred Review[6]։ Իր գրախոսությունում Los Angeles Review of Books-ը Վերայի մասին գրել է. «Եթե կա մի գիրք, որը հրատապորեն խոսում է վշտի, ճկունության, վիրավորող միայնության և հավաքական հույսի մասին պատմության ամենամահաբեր համաճարակներից մեկի ժամանակ, դա Վերան է. աշխատանք, որը պետք է փայփայվի այն բանի համար, ինչ այն բացահայտում է իր էջերում և, հնարավոր է, ընթերցողի սրտում»[7]։
Էդգարյանի հիշարժան ստեղծագործություններից է նաև «Գրողի կյանքը. մտերմիկ մտքեր աշխատանքի, սիրո, ոգեշնչման և փառքի մասին» գիրքը, որը նա խմբագրել է Թոմ Ջենքսի հետ (Vintage):
Narrative Magazine-ը և Narrative for Schools-ը խմբագրել
2003 թվականին, իր առաջին վեպի հրատարակումից հետո Էդգարյանը Esquire-ի, Gentlemen's Quarterly-ի և Scribner-ի նախկին խմբագիր Թոմ Ջենքսի հետ համատեղ հիմնել է թվային հրատարակիչ և գրական կրթական հարթակ հանդիսացող Narrative Magazine-ը, որը շահույթ չհետապնդող ձեռնարկ է։
Narrative-ը հրատարակում է պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ, հարցազրույցներ և արվեստի մասին նյութեր պարունակով ամենշաբաթյա պարբերական, որոնց հեղինակները ինչպես կայացած, այնպես էլ նորահայտ գրողներ են։ Այն առաջարկում է սեզոնային մրցույթներ, մրցանակներ և կրթական ծրագրավորում Narrative for Schools-ի միջոցով։ Պլատֆորմին բաժանորդագրությունն անվճար է և ներառում է մուտք դեպի Narrative- ի գեղարվեստական գրականության, պոեզիայի, ոչ գեղարվեստական գրականության և արվեստի և «Narrative for the Schools» ծրագրավորման ամբողջ գրադարանը[8]։
2014 թվականին Էդգարյանը գործարկեց «Narrative for School»-ը, որպեսզի աջակցի ռեսուրսների պակաս ունեցող ուսուցիչներին և ուսանողներին՝ տրամադրելով կրթական այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ընթերցանության ուղեցույցները և վիդեո գրելու ձեռնարկները, որոնք կարող են օգտագործվել հիբրիդային դասարաններում, ինչպես նաև Narrative-ի գրադարանը։ Narrative-ը հայտնում է, որ Narrative for Schools-ն օգտագործվում է դասասենյակներում 35 երկրներում և ամբողջ Միացյալ Նահանգներում[9]։
Անձնական կյանք խմբագրել
Էդգարյանն ունի երեք չափահաս դուստր, ամուսնացած է Թոմ Ջենքսի հետ։ Նրանք ապրում են Հյուսիսային Կալիֆոռնիայում։
Մրցանակներ խմբագրել
- 1994 ՀԱԿ Ազատության մրցանակ
- Bay Area Book Reviewers պարբերականի սահմանած Լավագույն գեղարվեստական երկի մրցանակ (նոմինացված)
- Տարվա լավագույն դեբյուտ (Chicago Tribune)
Գրքեր խմբագրել
- Rise the Euphrates / «Ե՛լ, Եփրատ» (1994)
- The Writer’s Life: Intimate Thoughts on Work, Love, Inspiration, and Fame / Գրողի կյանքը. ինտիմ մտքեր աշխատանքի, սիրո, ոգեշնչման և փառքի մասին (1997)
- Three Stages of Amazement / Զարմանքի երեք փուլերը (2011)
- Վերա (2021)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ "Wife on the Rebound, Husband on the Edge", The New York Times. Retrieved on 2011-04-21.
- ↑ "Life's Lessons Skillfully Shared" Արխիվացված 2018-08-02 Wayback Machine, The Washington Post. Retrieved on 2011-04-21.
- ↑ "The Best and the Brightest", O Magazine. Retrieved on 2011-04-21.
- ↑ «The Most Anticipated Historical Fiction Novels». Oprah Daily. 2021 թ․ ապրիլի 29.
- ↑ «The March 2021 Indie Next List Preview». the American Booksellers Association. 2021 թ․ փետրվարի 2.
- ↑ «Booklist Editors' Choice: Adult Books, 2021, by | Booklist Online».
- ↑ «Los Angeles Review of Books». Los Angeles Review of Books. 2021 թ․ հունիսի 24.
- ↑ «Narrative Magazine | Writers, Fiction, Poetry, Storytelling, Nonfiction, Art». www.narrativemagazine.com.
- ↑ «Narrative for Schools | Narrative Magazine». www.narrativemagazine.com. 2018 թ․ մարտի 28.
Արտաքին հղումներ խմբագրել
- Literary Hub’s “Carol Edgarian and Ann Beattie Talk Complex Characters and Literary Inspirations”
- PEN America's "PEN Ten with Carol Edgarian"
- Narrative 10 Interview: Narrative Founders Carol Edgarian and Tom Jenks Reflect on 15 Years of Publishing. Narrative.
- Letters to a Young Writer: Some advice on the writing life. Narrative.
- On Genocide and Remembering: An introduction to and an excerpt from Rise the Euphrates, marking the centennial of the Armenian Genocide. Narrative.
- No Safe Place—Reflections on the Newtown Shooting: A reflection on the aftermath of the Newtown, Connecticut, shootings. Recorded for WNYC and aired on NPR’s All Things Considered.
- Acquired Taste—On Style: On the origins of personal style. W Magazine.
- Savages: Growing up with an unruly gang of siblings and learning the meaning of love and war. Best American Notable Essay (2013). W Magazine.
- Brokedown Palace: On an eighteen-year-old love affair with a house. W Magazine.
- Sister Rue: On sisterhood, published in the anthology Forever Sisters (Pocket Books), edited by Claudia O’Keefe.
- The Soul of San Francisco: An ode to San Francisco, Travel & Leisure.