Էդգարդո Բաուսա

արգենտինացի ֆուտբոլիստ

Էդգարդո Բաուսա (իսպ.՝ Edgardo Bauza, հունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3], Granadero Baigorria, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, դարձել է 1990 թվականի աշխարհի փոխչեմպիոն։

Էդգարդո Բաուսա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3] (66 տարեկան)
Ծննդավայր Granadero Baigorria, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 189 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Բաուսան իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռոսարիո Սենտրալ»-ի կազմում՝ պաշտպանի դիրքում։ Ընդ որում, ակումբի կազմում 310 խաղում նա խփել է 80 գնդակ, ինչն էլ նրան դարձնել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը։ 1980 (Նասիոնալի մրցաշար) և 1986-1987 թվականներին Բաուսան «Ռոսարիո Սենտրալ»-ի կազմում դարձել է Արգենտինայի չեմպիոն։ 1990 թվականին նա դարձել է աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։

Որպես մարզիչ գլխավորել է «Վելես Սարսֆիլդ»-ը, «Կոլոն»-ը, հարազատ «Ռոսարիո Սենտրալ»-ը, Պերուի «Սպորտինգ Կրիստալ»-ը և Էկվադորի «ԼԴՈՒ Կիտո»-ն։ 2005 թվականին «Սպորտինգ Կրիստալ»-ը դարձել է Պերուի չեմպիոն, 2007 թվականին «ԼԴՈւ»-ն դարձել է Էկվադորի չեմպիոն, իսկ 2008 թվականին Լիբերտոդորեսի գավաթի հաղթող։ Բաուսան հենց «ԼԴՈւ»-ի կազմում է հասել մեծագույն նվաճումների՝ որպես մարզիչ։ 20113 թվականին Բաուսան հայտարարել է ֆուտբոլից ժամանակավոր հեռանալու մասին[4], սակայն տարեվերջին՝ դեկտեմբերին, հայտնի է դարձել, որ նա նշանակվել է «Սան Լորենսո»-ի գլխավոր մարզիչ։

2014 թվականին «Սան Լորենսո»-ին բերել է ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։

2015 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է բրազիլական «Սան Պաուլու» ակումբի մարզիչ։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2016 թվականի ավարտը[5]։ Բաուսան դարձել է 4-րդ արգենտինացի մարզիչը «Սան Պաուլու»-ի պատմության մեջ, Հիմ Լոպեսից, Արմանդո Ռենգանեսկիից և Խոսե Պոյից հետո[6]։

2016 թվականի օգոստոսի 1-ին, տարբեր թեկնածուների հետ երկարատև բանակցություններից հետո, Բաուսան նշանակվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ[7][8][9]։ 2016 թվականի օգոստոսի 4-ին դուրս է եկել Սան Պաուլու ակումբի կազմից «Ատլետիկո Մինեյրո»-ի դեմ Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրի տնային խաղից հետո (1:2)[10]։ Էդգարդո Բաուսան 5-րդ մարզիչն է, որը «Սան Պաուլու»-ից գնացել է ազգային թիմ Ժորեկայից (Բրազիլիայի հավաքական), Վիսենտե Ֆեոլայից (Բրազիլիայի հավաքական), Այմորե Մորեյրայից (Բրազիլիայի հավաքական) և Խուան Կառլոս Օսորիոյից (Մեքսիկայի հավաքական) հետո[11]։ 2017 թվականի ապրիլի 11-ին Բաուսան հեռացվել է իր պաշտոնից։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 3-ը հաղթել է, 2-ը ոչ ոքի է խաղացել և 3-ը պարտվել է[12]։

2017 թվականի մայիսին Բաուսան գլխավորել է ԱՄԷ-ի հավաքականը, սակայն աշխատելով ընդամենը երեք հանդիպում՝ տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի հավաքական, որի հետ աշխատել է ընդամենը երկու ամիս։

Տիտղոսներ և ձեռքբերումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

Որպես մարզիչ խմբագրել

  •   Պերուի չեմպիոն (2005)
  •   Էկվադորի չեմպիոն (2007, 2010)
  • Լիբերատադորեսի գավաթի դափնեկիր (2008, 2014)
  • Ռեկոպայի դափնեկիր ( 2010)
  • Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակչի մասնակից (2011)
  • ԿՈՆՄԵԲՈԼ-ի գավաթի եզրափակչի մասնակից (1998)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Бауса оставит пост главного тренера ЛДУ» (ռուսերեն). Чемпионат.com. 18 ноября 2013. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Bicampeão da Libertadores, Edgardo Bauza é o novo técnico do São Paulo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 17.12.2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Tradição de comando argentino» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 19.12.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Edgardo Bauza, el nuevo técnico» (իսպաներեն). Sitio oficial de la Asociación del Fútbol Argentino. 1.08.2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Patón deixa o comando do São Paulo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 1.08.2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Bauza es el nuevo director técnico de la Selección» (իսպաներեն). Clarin. 2016 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Antes de partir, Bauza deixa agradecimento ao torcedor são-paulino» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 5.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «5 treinadores que o São Paulo levou a Seleções» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 1.08.2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «Эдгардо Бауса покинул пост главного тренера сборной Аргентины». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգարդո Բաուսա» հոդվածին։