Էգզոն Բեյթուլաի

ֆուտբոլիստ

Էգզոն Բեյթուլաի (մակեդոներեն՝ Егзон Бејтулаи, ալբ․՝ Egzon Bejtullai,հունվարի 7, 1994(1994-01-07)[1], Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), ծագմամբ ալբանացի հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստ[2], Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի պաշտպան։

Էգզոն Բեյթուլաի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1994(1994-01-07)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Բեյթուլաին «Տետեքս» ակումբի սան է։ 2011 թվականի հուլիսի 30-ին «Մետալուրգի» դեմ խաղում նորամուտն է նշել Մակեդոնիայի առաջնությունում[3]։ 2013 թվականին Էգզոնը «Տետեքսին» օգնել է նվաճել Մակեդոնիայի գավաթը։ Նույն թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Շկենդիա» ակումբի հետ։ Օգոստոսի 11-ին «Բրեգալնիցայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[4]։ 2017 թվականի նոյեմբերի 19-ին «Սկոպիեի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Շկենդիայի» կազմում[5]։ Ակումբի կազմում երկու անգամ հաղթել է առաջնությունում և նվաճել ազգային գավաթը։

2020 թվականի սկզբին տեղափոխվել է շվեդական «Հելսինգբորգ»։

Միջազգային կարիերա

խմբագրել

2017 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Իսպանիայի[6] և Պորտուգալիայի[7] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականի սեպտեմբերի 6-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանում նորամուտն է նշել Մակեդոնիայի հավաքականի կազմում[8]։

Ձեռքբերումներ

խմբագրել
Թիմային

  «Տետեքս»

  • Մակեդոնիայի գավաթակիր՝ 2012/13

  «Շկենդիա»

  • Մակեդոնիայի չեմպիոն (2)՝ 2017/18, 2018/19
  • Մակեդոնիայի գավաթակիր (2)՝ 2015/16, 2017/18

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Гуреев Г. (2021 թ․ հունիսի 16). «УЕФА дисквалифицировал Арнаутовича за оскорбления на национальной почве» (ռուսերեն). РБК. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  3. «Металлург Скопье VS. Тетекс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Брегалница Штип VS. Шкендия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Шкендия VS. Скопье 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Испания (до 21) VS. Македония (до 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Гибралтар VS. Северная Македония 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.