Դորոթի Էբբոթթ
Դորոթի Էբբոթթ (անգլ.՝ Dorothy Abbott, դեկտեմբերի 16, 1920, Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 15, 1968, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Դորոթի Էբբոթթ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1920 |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1968 (47 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Rose Hills Memorial Park |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել |
Ակտիվ շրջան | 1946-1964 |
IMDb | ID 0007961 |
Կենսագրություն խմբագրել
Դորոթի Էբբոթթը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 16-ին, ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։
Դորոթին ելույթ է ունեցել կինոյում դեռևս 1946 թվականից, խաղալով «Սայրի ծայրին» ֆիլմում որպես պարուհի։
1964 թվականին նա խաղացել է իր 54-րդ և վերջին դերը «Թանկագին սիրտ» ֆիլմում, որտեղ կերտել է Վերոնիկայի դերը։
1949 թվականին Դորոթին ամուսնացել է դերասան Ռուդի Դիասայի հետ (1918-2006)։ Նա մահացել է 1968 թվականի դեկտեմբերի 15-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մահանալու պատճառը կապված է իր ամուսնու հետ բաժանվելուց առաջացած դեպրեսիայից, որի արդյունքում մահացել է իր ծննդյան 48-ամյակից մեկ օր առաջ[1]։ Դորոթի Էբբոթթին հուղարկավորվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ուայթթերե քաղաքում գտնվող «Ռոուլզ-Հիլս» անունով գերեզմանոցում։ Երբ նա չէր կարողանում աշխատանք գտնել որպես դերասանուհի, նա մոդելավորել, ապա վաճառել է անշարժ գույք[2]։
Մահ խմբագրել
Բաժանումից դեպրեսիայի մեջ ընկած Դորոթի Էբբոթթը 1968 թվականի դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսում ինքնասպանություն է գործում՝ 48 տարեկանը բոլորելուց մի օր առաջ[3] Էբբոթթը հուղարկավորվել է Ռոուզ Հիլլս գերեզմանոցում՝, Ուիթթիեր, Կալիֆոռնիա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The Private Life and Times of Dorothy Abbott
- ↑ «The Private Life and Times of Dorothy Abbott». glamourgirlsofthesilverscreen.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Donnelley, Paul (2005 թ․ նոյեմբերի 1). Fade to Black: A Book of Movie Obituaries (3 ed.). Omnibus Press. էջեր 5. ISBN 1-84449-430-6.
Արտաքին հղումներ խմբագրել
- Դորոթի Էբբոթթ Internet Movie Database կայքում