Զվարթ Վահրամյան

հայ նյարդաֆիզիոլոգ

Զվարթ Աշոտի Վահրամյան (մայիսի 13, 1935(1935-05-13)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2001):

Զվարթ Վահրամյան
Ծնվել էմայիսի 13, 1935(1935-05-13)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
Ծնողներհայր՝ Աշոտ Վահրամյան

Ճարտարագետ-քիմիկոս, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Աշոտ Վահրամյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Զվարթ Վահրամյանը ծնվել է 1935 թվականին Լենինգրադում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1992 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1992 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 2004 թվականից եղել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 1960 թվականից՝ ՀՀ ֆիզիոլոգների ընկերության անդամ[2]։

Աշխատանքները վերաբերում են լիմբիկ համակարգի (նյարդահոգեհուզական և ֆիզիկական դիմադրողականությունն ապահովող) լիմբիկ կեղևի նեյտրոնների էլեկտրական ակտիվության որոշակի օրինաչափությունների։ Բացահայտել է հետին ենթատեսաթմբի (հիպոթալամուս) նշաձև, ցանցանման գոյացությունների, ծայրամասային որոշ նյարդերի նաև գլխուղեղի մարմնազգայական և ասոցիատիվ շրջանների ազդեցությունը լիմբիկ կեղևի նեյրոնների ակտիվության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13194
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.