Զունական հովիտ (հոլ.՝ Zuunvallei), արգելավայր, որը տեղակայված է Բելգիայի արևմուտքում գտնվող Ֆլամանդական Բրաբանտ նահանգի Սինթ Պիտերս Լեուվ համայնքում։ Կառավարող կազմակերպությունը «Naturpunt VZV»-ն է, որը գործում է Ֆլամանդիայի կառավարության և Սինթ Պենտրես Լուի քաղաքապետարանի աջակցությամբ[1]։ Զբաղեցնում է 0,175 կմ2 տարածք։ Գտնվում է Պյոտտենլադ շրջանում։ Բաժանվում է 3 միկրոշրջանի՝ Հին Զուն, Վոլզեմբրուկ և Բաեսբերգ։ Հին Զունն իրենից ներկայացնում է լայնածավալ մարգագետին, Վոլզեմբուրկը՝ ճահճային ցածրավայր է, որտեղ ձվադրում են շատ թռչուններ։ Բասբերգը գեղատեսիլ բլուր է, որը գտնվում է ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա։ Հովիտը բնակեցված է մորակտցարներով, փոքր սուզակներով, լայնակտուց բադերով, վայրի սագերով և բվերով։ Շատ են նաև բուսատեսակները ու միջատները։

Զունական հովիտ
Տեսակհովիտ
Երկիր Բելգիա
Մակերես0,175 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել