Զուլֆիկար' (պարս.՝ ذوالفقار'), իրանական արտադրության հիմնական մարտական տանկ։

Զուլֆիկար
Հիմնական տվյալներ
Դասակարգտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
ԵրկիրԻրան Իրան
Քաշ, տ.1993
Անձնակազմ3
Պատմություն
Արտադրման թվականներ1993
Արտադրվածների քանակ100
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7000
Կորպուսի լայնություն, մմ3600
Բարձրություն, մմ2500
Շարժիչի տեսակդիզելային

Արտադրություն

խմբագրել

Զուլֆիկար տանկը մշակել է ցամաքային զորքերի փոխհրամանատար բրիգադի գեներալ Միր-Յունես Մասումզադեն՝ հետախուզումների ացնկացման և զինված ուժերի համար։ Զուլֆիկար տանկի նախագիծը ստեղծվել է 1990-ական թվականներին։ Զուլֆիկար տանկի առաջին նախատիպերը ատեղծվել են 1993 թվականին։ Զուլֆիկար տանկերը սկսվել են շահագործվել իրանական բանակում 1997 թվականին։

Մարտավարատեխնիկական տվյալներ

խմբագրել

Զուլֆիկար տանկը շահագործվում է անձնակազմի երեք, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Զուլֆիկար տանկի երկարությունը կազմում է 7 մ (փողով ~ 9.5 մ), լայնությունը՝ 3.6 մ, իսկ բարձրությունը՝ 2.5 մ։ Զուլֆիկար տանկի մարտական քաշը կազմում է 40 տ։ Զուլֆիկար տանկն ունի 125 մմ-անոց գնդացիր, որը կրակում է ճշտգրիտ։ Տանկի ամենավերին հատվածում տեղադրված է 12.7 մմ-անոց գնդացիր։ Զուլֆիկար տանկը սնուցվում է դիզելային շարժիչով՝ զարգացնելով 1000 ձիաուժ հզորություն։ Զուլֆիկար տանկի առավելագույն արագությունը կազմում է 60-70 կմ/ժ։ Զուլֆիկար տանկի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Զուլֆիկար տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել