Զուգդիդի դրամատիկական թատրոն

Շալվա Դադիանու անվան Զուգդիդի դրամատիկական թատրոն (վրաց.՝ ზუგდიდის დრამატული თეატრი), դրամատիկական թատրոն, որը գտնվում է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Զուգդիդ քաղաքում։

Զուգդիդի դրամատիկական թատրոն
ზუგდიდის დრამატული თეატრი
Զուգդիդի դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակդրամատիկական թատրոն
ԵրկիրՎրաստան Վրաստան
Գտնվելու վայրըՍամեգրելո-Զեմո Սվանեթ, Զուգդիդ
Հիմնադրման ամսաթիվ1908 թվական
Անվանված էՇալվա Դադիանի
 Zugdidi Theatre Վիքիպահեստում

Համարվում է Վրաստանի կարևորագույն թատրոններից մեկը և իր տեսակով միակը Զուգդիդում։ Զուգդիդի դրամատիկական թատրոնը կրում է գրող, դրամատուրգ, թատերական գործիչ, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ Շալվա Դադիանիի անունը։

Պատմություն

խմբագրել

Զուգդիդի թատրոնում առաջին ներկայացումները բեմադրվել են 1869 թվականին։ Թատրոնը վերստին բացվել է 1907-1908 թվականներին՝ Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցությամբ։

1908 թվականին Զուգդիդ ժամանեցին առաջին մասնագիտացված թատերախմբերը մայրաքաղաք Թբիլիսիից։ Թատերական ներկայացումներից բացի այստեղ անցկացվում են նաև մշակութային երեկոներ։

Գրականություն

խմբագրել
  • გაბისონია გ., ბარამია ა., ზუგდიდის თეატრი, თბ., 1969
  • გოგოლაშვილი მ., ქსე, ტ. 4, გვ. 541, თბ., 1979