Զուգաբանություն.

  1. քերականական միջոց, որի դեպքում որևէ բառի քերականական ձևերը կազմվում են թեև նույնիմաստ, սակայն տարբեր արմատներով։ Օրինակ՝ հայերեն ուտել բայի անորոշի հիմքը կազմվում է ուտ (ուտել, ուտում), անցյալ կատարյալը՝ կեր (կերա, կերեք) արմատներով։ Զուգաբանությունները առկա են նաև հայերենի դերանունների հոլովման մեջ՝ ես-իմ-ինձ, մենք-մեր-մեզ, դու-քո-֊քեզ։ Հնդեվրոպական լեզուներում նույնպես նկատելի են զուգաբանական ձևեր։
  1. Զուգաբանական ձևերի գոյությունը և նրանց ամբողջությունը որևէ լեզվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 713