Զուբայիլ Խիյասով (դեկտեմբերի 30, 1937(1937-12-30) - օգոստոսի 26, 2006(2006-08-26)), խորհրդային և ռուս սցենարիստ, թատրոնի ռեժիսոր, երգահան, աշխատել է որպես Կումիկի Ա.-Պ. Սալավատովի անվան երաժշտական և դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որում բեմադրել է 67 պիես։ 12-ից ավելի պիես է բեմադրել հանրապետության այլ թատրոններում։

Զուբայիլ Խիյասով
Ծնվել էդեկտեմբերի 30, 1937(1937-12-30)
Մահացել էօգոստոսի 26, 2006(2006-08-26) (68 տարեկան)

Կարիերա խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Զուբայիլ Խիյասովը 1955-1957 թվականներին աշխատել է որպես հարազատ գյուղի ակումբներից մեկի մենեջեր։ 1957 թվականին Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի նախարարությունը նրան ուղարկել է սովորելու Մոսկվայի Բորիս Շչուկինի անվան թատերական համալսարանում, գերազանց ավարտելով ռեժիսուրայի ֆակուլտետը, 1962 թվականին սկսել է աշխատել Ա. Պ. Սալավաթովի անվան կումիկական երաժշտա-դրամատիկական թատրոն։ 1964 թվականին գնացել է Բաքու, որտեղ սովորել է դրամատիկական ուսումնարանի ռեժիսուրայի ֆակուլտետում։ Գերազանց ավարտելով ուսումնարանը, Հիասովը վերադարձավ Դաղստան, երաժշտական և դրամատիկական ռեժիսորի դիպլոմով։ 1978 թվականին Զուբայիլ Խիյասովը ստացել է Դաղստանի վաստակավոր արտիստի կոչում։ 1981 - 1987 թվականներին աշխատել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի փոխնախարար։ 1987-օից 1990 թվականներին Խիասովը աշխատել է Ա. Պ. Սալավաթովի անվան կումիկական երաժշտա-դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ 1986 թվականին նա գրել է «Ախ, կանայք, կանայք» պիեսը, որը դարձավ բեսթսելլեր և թարգմանվեց դաղստանյան այլ լեզուներով։ Գրել է վեց պիես, 23 պիես թարգմանվել է կումիկերեն։ 1990-ականների կեսերին նա սկսեց դերասանական վարպետություն դասավանդել Դաղստանի պետական համալսարանում, եղել է դոցենտ։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Կակաշուրա գյուղում տեղի ունեցավ Զուբայիլ Խիյասովի հիշատակի երեկո, որին մասնակցում էին ընկերներն ու գործընկերները[1]

Ընտրված թատերական բեմադրություններ խմբագրել

  • «Լուսնի խավարման գիշերը» (Մուստայ Կարիմ)
  • «Վաղը արի, սիրելիս»
  • «Էրկեչ-ալի»
  • «Սիրտը չի ներում»
  • «Այսպես էլ է լինում»
  • «Ամուսնացնում եմ մայրիկիս»
  • «Ախ, կանայք, կանաք!» (սեփական ստեղծագործություն)
  • «Տանգչոլպան» Ա.Վ. Սուլեյմանովա
  • «Սկոպենի հնարքները» (Մոլիեր)
  • «Կրակոց արևածագին» (Իվան Բուկովչան)
  • «Իմերական հարսնացու» (Բորիս Ռացեր, Վլադիմիր Կոնստինտանով)
  • «Գարուն» (Անվար Ադջիյեվ)[2]

Հեղինակային երգեր խմբագրել

  • «Անժի-կալա»
  • «Բալկար յաշ»
  • «Ես գնում եմ դպրոց»

Կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (1978 թվական)

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1938 թվականի օգոստոսի 22-ին Դախստանի Ինքնավար Սովետական Սոցիալական Հանրապետության Կարաբուդախկենտի շրջան շրջանի Կակաշուրա գյուղում։ Հայրը՝ Ջանբեկը, Կակաշուրայի դպրոցի առաջին ուսուցիչն էր, որը կառուցվել էր 1934 թվականին։ Հայրը անհայտ կորել է 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:

Սպանություն խմբագրել

2006 թվականի օգոստոսի 26-ին Մախաչկալայում սպանվել է իր տանը՝ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Խարկովսկայա, 37 փողոցում հատուկ գործողության ժամանակ, նրա դուստրերը, ինչպես իրենց ամուսինները, վահաբիզմի հետևորդներ են եղել և տանը եղել են նրա հետ։ Ավագ դստեր ամուսինը Չեչնիայում սպանվել է որպես ահաբեկիչ, իսկ կրտսերի ամուսինը հետախուզման մեջ է եղել[3]։ Հատուկ գործողության ընթացքում լիկվիդացվել են նաև 1975 թվականին ծնված Հաջի Մելիքովը, շարիաթի ջամաաթի առաջնորդը, ինչպես նաև Մագոմեդով եղբայրները՝ 26-ամյա Մագոմեդը և 21-ամյա Ռուսլանը։ Հենց ինքը՝ Խիասովը վիճել էր դուստրերի հետ, և չէր ընդունում նրանց քաղաքական հայացքները։ Նրա դուստր Աիդա Խիասովան, որը ծնվել է 1968 թվականին, վիրավորվել է, որից հետո Խիյասովը, ըստ ՆԳՆ-ի, վերցրել է ինքնաձիգն ու սպանվել։ Ըստ հարևանների և հարազատների նա հանցագործների պատանդ էր և չուներ արմատական հայացքներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել