«Զուբազ»[1] (անգլZubaz), ամերիկյան շորտերի և տաբատների ապրանքանիշ, որը մեծ ժողովրդայնություն է վայելել վաղ 90-ականներին։

Զուբազներ կրող երկրպագուներ

Զուբազների մտահղացումը պատկանում է պրոֆեսիոնալ ըմբիշներ Մայքլ Հեգստրադին և Ջոզեֆ Լոուրենայթիսին, ովքեր տաբատների սկզբնական գաղափարը 1988 թվականին ներկայացնում են ոմն մինեսոտացի բոդիբիլդերներ Դոն Ստոկին և Բոբ Թրոքսին։

Սկզբնապես զուբազները գովազդվում էին որպես հարմարավետ և ֆունկցիոնալ շորտեր՝ քաշեր բարձրացնելու համար[2]։ Հեգստրադը և Լոուրենայթիսն սկսում են օգտագործել իրենց «Ճանապարհային մարտիկներ» ռինգային կերպարները ուշ 80-ականներին և վաղ 90-ականներին զուբազներն ավելի հանրածանոթ դարձնելու համար[2]։

Կարճ ժամանակում զուբազները մեծ տարածում են գտել Միացյալ Նահանգներում։ Միայն 1991 թվականին «Զուբազ» ընկերությանը հաջողվել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք վաճառել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Մեր մասին։ Տաբատը, առասպելը, լեգենդը...»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 «Զուբազ տաբատները վերադարձել են»

Արտաքին հղումներ խմբագրել