Զորրո (ֆիլմ)
Զորրո (իտալերեն՝ Zorro), ֆրանս-իտալական ֆիլմ։ Գլխավոր դերում՝ Ալեն Դելոն։
Զորրո անգլ.՝ Zorro | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | թիկնոցի և սուսերի ֆիլմ և արկածային ֆիլմ |
Հիմք | Զորոյի պատմությունները |
Թվական | մարտի 5, 1975[1], մարտի 6, 1975[1], մայիսի 8, 1975[1], մայիսի 11, 1975[1], հուլիսի 24, 1975[1], նոյեմբերի 14, 1975[1], դեկտեմբերի 8, 1975[1], դեկտեմբերի 11, 1975[1], փետրվարի 29, 1976[1], ապրիլի 8, 1976[1], ապրիլի 19, 1976[1], հունիս 1976[1], հոկտեմբեր 1976[1], դեկտեմբերի 17, 1976[1], մարտի 31, 1977[1] և հունվարի 28, 1978[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դուչո Տեսարի[2] |
Պրոդյուսեր | Լուչիանո Մարտինո |
Սցենարի հեղինակ | Ջորջիո Առլորիո |
Դերակատարներ | Ալեն Դելոն, Օտտավիա Պիկոլո, Էնցո Չերուզիկո, Մուստաշ, Ջակոմո Ռոսի-Ստյուարտ, Ջամպիերո Ալբերտինի, Մարինո Մազե, Ադրիանա Աստի, Սթենլի Բեյքեր, Իվան Շիֆր[3], Խոսե Ռիսգո[3] և Տիտո Գարսիա[3] |
Երաժշտություն | Գվիդո դե Անջելիս և Maurizio De Angelis? |
Մոնտաժ | Մարիո Մորրա |
Տևողություն | 124 րոպե |
Սյուժե Խմբագրել
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հարավային Ամերիկայի մարզերից մեկում։ Իսպանացի Դիեգոյի աչքի առաջ, երեք մարդասպան սպանում են իր վաղեմի ընկերոջը՝ Միգելին, որը պետք է դառնար Նոր Արագոնի նահանգապետը։ Դիեգոն մահացող Միգելին խոստանում է, որ վրեժ կլուծի նրա մահվան համար, բայց Միգելը Դիեգոյին խնդրում է երդվել, որ նոր նահանգապետը արյուն չպիտի թափի։
Հերոսը Միգելի կերպարով գնում է Նոր Արագոն և դառնում նահանգապետ, իրեն ներկայացնելով անփույթ և փոքրոգի մարդ։ Նա արագ բացահայտում է, որ այս իսպանական գաղութների ամբողջ իշխանությունը գնդապետ Ուերտոյի ձեռքում է՝ այն մարդու, որը սպանել է իր լավագույն ընկերոջը։ Գավառի ժողովուրդը վախենում էր Ուերտայի զինվորներից։ Դիեգոն որոշում է դիմակայել նրա իշխանությանը երկակի խաղի միջոցով։
Հագնելով սև թիկնոց, գլխարկ և դիմակ, նա հանդես է գալիս Զորրո անվան տակ (ըստ տեղացիների հավատքի, դա սև աղվեսի հոգու անուն է, որը մարդկանց ազատություն է բերում) հայտնվում էր քաղաքում և պատժում անազնիվ դատավորներին, դաժան զինվորներին, խաբեբա առևտրականներին՝ պաշտպանելով հասարակ մարդկանց։
Դերերում Խմբագրել
- Ալեն Դելոն — Դիեգո դե լա Վեգա / Զորրո
- Օտտավիա Պիկկոլո — Օրտենսիա Պուլիդո դե Օլիվիդադես (Միգելի զարմիկը, Զորրոյի ընկերուհին)
- Ստենլի Բեյկեր — գնդապետ Ուերտա
- Մուստաշ — սերժանտ Գարսիա
- Էնցո Չերուզիկո — Բերնարդո
- Ադրիանա Աստի — Կարմենիստա (Միգելի մորաքույր)
- Ջակոմո Րոսսի-Ստյուարտ — կապիտան Ֆրից Ֆոն Մերկել
- Ջամպերո Ալբերտին — Ֆրանցիսկոյի եղբայր (քահանա)
- Մարինո Մազե — Միգել Վեգա դե լա Սերնա)
- Րայկա Յուրչեկ — Մարիա (սպանված նահանգապետի կին)
- Պաուլինո Ռիտա — Չիկո
Դերերը կրկնօրիանակել են Խմբագրել
- Զորրո — Վսեվոլոդ Լարիոնով
- Օրտենսիա — Աննա Կամենկովա
- Գնդապետ Ուերտա — Վլադիմիր Կենիգսոն
- Միգել — Ֆելիքս Յավորսիյ
- Մորաքույր Կարմենիստա — Իրինա Կարտաշեվա
- Ֆրանցիսկոյի եղբայր — Վլադիմիր Օսենեվ
- Սերժանտ Գարսիա — Ստեպան Բուբնով
- Երգահան Գուիդո և Մաուրիցիո Դե Անջելիս եղբայրների երգը՝ «Zorro is Back»: Կատարում է Օլիվեր Օնիոնսը։
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
«Զորրո (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում