Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զորիկ Հուսիկի Ավետիսյան (1964 - 1992), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Զորիկ Ավետիսյան
Ծնվել է1964
Մահացել է1992

Կենսագրություն խմբագրել

Զորիկ Հուսիկի Ավետիսյանը ծնվել է 1964 թվականին Արմավիրի (Հոկտեմբերյան) մարզի Արաքս ավանում։ 1981 թվականին ավարտել է Արաքսի միջնակարգ դպրոցը, 1982 թվականին զորակոչվել է նախկին խորհրդային բանակ։ 1984 թվականից աշխատել է Հայաստանի պետական ազգագրական թանգարանում։ Արցախյան շարժման ժամանակ նա կամավոր անդամագրվել է, մասնակցել մարտական գործողություններին Հայաստանի սահմանային տարածքներում և Արցախում։ Որպես հետախույզ՝ եղել է Շահումյանում, Գետաշենում, Ղարաչինարում, Ղուբաթլիում, Մարտակերտում, Ֆիզուլիում։ Վիրավորվել է աչքից, բայց վերադարձել է ռազմաճակատ։ 1992 թվականի մայիսի 24-ին, Լաչինի մարտերի ժամանակ, հետախուզական առաջադրանքներ կատարելիս, զոհվել է։ 1992 թվականի մայիսի 31-ին թաղվել է Սարդարապատի հերոսների հուշարձանին կից պանթեոնում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ի պատիվ ազատամարտիկի՝ Արաքս ավանի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Զորիկ Հուսիկի Ավետիսյանի անունով։

Աղբյուրներ խմբագրել

  • Ռ. Սահակյան «Գիրք վշտի և հպարտության», Ե., 1996: