Զորավար Անդրանիկի փողոց (Եղեգնաձոր)

փողոց Եղեգնաձորում

Զորավար Անդրանիկի փողոց, փողոց Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Փողոցը սկսվում է Երևանյան խճուղուց (Մ 12 ճանապարհ), անցնելով քաղաքի հարավային հատվածով՝ արևմուտքում ավարտվում Գրիգոր Նարեկացի փողոցի հետ հատման վայրում։ Փողոցից սկիզբ են առնում՝ Զորավար Վարդան, Չալաբյան և Արսենյան փողոցները։ Փողոցը հատվում է՝ Կամոյի, Միկոյան փողոցներով։ Փողոցը անվանակոչվել է հայ զորահրամանատար, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկ) անվամբ։

Զորավար Անդրանիկի փողոց
13-20-րդ դարերի գերեզմանոց տանող մուտքի աղբյուրը։
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՇրջանԵղեգնաձոր համայնք
Գտնվում էԵղեգնաձոր
ՄարզՎայոց ձորի մարզ
Պատմական շրջանՎայոց ձոր գավառ, Սյունիք նահանգ
ՍկիզբԵրևանյան խճուղի (Մ 12 ճանապարհ)
ԱվարտԳրիգոր Նարեկացի փողոց
Անվանվել էԱնդրանիկ Օզանյան
Փոստային ինդեքսԵղեգնաձոր 3601

Շենքեր և կառույցներ

խմբագրել
  • Ամրոց Քյոշկ
  • 13-20-րդ դարերի գերեզմանոց
  • №4 Վայոց ձորի մարզի դատախազություն
  • №8 «Շուշան» հյուրատուն
  • №10/1 «ՖԻՆՔԱ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղ
  • №39 «Եղեգնաձոր» էլեկտրացանց (ՀԷՑ)
  • №41 «Վայոց ձորի անտառատնտեսություն» («Հայանտառ» ՊՈԱԿ)