Անվան այլ կիրառումների համար տե՛ս Զորավանք (այլ կիրառումներ) և Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ):

Զորավանք (նաև՝ Սուրբ Գևորգ), հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ գյուղում[1][2][3]։

Զորավանք
(Սուրբ Գևորգ)
Եկեղեցու փոքրիկ գավիթը
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրություն
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայկական առաքելականություն
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1279
Ներկա վիճակԿիսավեր
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակՀանրապետական նշանակության հուշարձան Հայաստանում
Հիմնադրված1279 թվական
ՇինանյութԱնդեզիտե կոպտատաշ խոշոր քարեր
Քարտեզ
Քարտեզ
 Zoravank Վիքիպահեստում

Ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան[3]։

Պատմություն խմբագրել

Համաձայն եկեղեցու բարավորի արձանագրության` կառուցվել է 1279 թվականին[1][2][3]։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Եկեղեցին կազմված էր փոքր աղոթասրահից։ Արևմտյան կողմից կցված է եղել գավիթ-սրահը, որը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ։ Պատերն շարված են անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով և ունեն 1,2 մ հաստություն։ Ներսից սվաղված են կրաշաղախով։ Ունեցել է փոքր պայտաձև թաղ, որի մեծ մասը ներկայում փլված է[1][2]։

Պահպանվել են եկեղեցու պատերը, գավիթ-սրահը։ Եկեղեցու հարավային կողմում են գտնվում երկու գեղաքանդակ խաչքար և մի քանի տապանաքար[1][2]։

Տեղադրություն խմբագրել

Զորավանք եկեղեցին գտնվում է Հաղպատ գյուղի հարավային մասում։ Խորհրդային Միության տարիներին գյուղի կառուցապատման հետևանքով այն հայտնվել է տնամերձ հողամասերի արանքում[1][2][3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Զորավանք եկեղեցու մասին տեղեկություններ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության hushardzan.am կայքում], (արխիվացված 01․01․2023թ․)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շախկյան Գ., «Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան, 1986
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն ընդունված 29.01.2004 թվականին, ստորագրված 04.02.2004 թվականին, (թվային տարբերակը arlis.am կայքում)։