Զորայր Միրզայան
հայ թարգմանիչ, բանաստեղծ, գրող
Զորայր Հովսեփի Միրզայան (1916, Թեհրան, Իրան - 1964), հայ գրող, թարգմանիչ։
Զորայր Միրզայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | 1964 |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկազյան դպրոց |
ԿենսագրությունԽմբագրել
Նախնական կրթությունն ստացել է Թեհրանի Հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է ամերիկյան քոլեջը։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականների, հատկապես՝ իրանահայ գրողների միության «Նոր էջ» հանդեսին։ Հրատարակվել են Միրզայանի «Թաց մայթը» (1957), «Բանաստեղծություններ և պատմվածքներ․ Հատընտիր» (հետմահու, 1965) ժողովածուները և «Աբու-Ալի Աինա» (1954) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Ռաբինդրանաթ Թագորի, Օմար Խայամի, Ֆիրդուսու, Հաֆեզի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մարկ Տվենի և ուրիշների ստեղծագործություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |