«Յոթ ժամ զոհվելուց առաջ» (ռուս.՝ Семь часов до гибели), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1983 թվականին ռեժիսոր Անատոլի Վեխոտկոյի կողմից[1][2]։

Զոհվելուց յոթ ժամ առաջ
ռուս.՝ Семь часов до гибели
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Վեխոտկո
ԴերակատարներԵվգենի Ժարիկով, Նատալյա Գվոզդիկովա, Լեոնիդ Մարկով և Յուրի Դեմիչ
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն67 րոպե

Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1983 թվականի հուլիսի 25-ին։

Սյուժե խմբագրել

Հայրենի գյուղ այցելելուց հետո վիրաբույժ Շուլգինը մտածում է տուն վերադառնալու մասին։ Նա աշխատում է նավագնացության վրա հյուսիսում։ Ազնիվ, սկզբունքային բժիշկ է, բայց կարծում է, որ իր տարիքում՝ քառասունից հետո, կարելի էր հասնել շատ ավելին։

Իր հերթապահության ժամանակ նա կանչվում է ռազմանավ, որտեղ ծանր վնասվածք էր ստացել նավաստի Կորոլյովը։ Ուղղաթիռը, որով նրանք պետք է վերցնեին հիվանդին, վատ եղանակի պատճառով հազիվ է հաղթահարում իր առջև դրված խնդիրը։ Շուլգինը ստիպված է լինում ցած նետվել նավի տախտակամածին՝ թիմի ձգված տենտի վրա։ Բարդ վիրահատության ժամանակ լինում են հսկայական դժվարություններով, բայց այն հաջող է անցնում։ Հիվանդը փրկվում է, չնայած փրկության հնարավորությունները նվազագույն էին։

Շուլգինը սկզբում հրաժարվում է վիրահատությունից, սակայն ունենալով ընտրություն՝ հիվանդը կարող է ապրել կամ չապրել, անում է հնարավոր ամեն ինչ, և գտնում է հավատն իր նկատմամբ՝ որպես բժիշկ։

Դերերում խմբագրել

  • Եվգենի Ժարիկով – Ալեքսեյ Շուլգին, վիրաբույժ
  • Նատալյա Գվոզդիկովա – Իրինա Շուլգինա
  • Լեոնիդ Մարկով – Նեչաև, սառցահատի նավապետ
  • Յուրի Դեմիչ – Գարկուշա, նավապետ
  • Ալեքսանդր Զբրուև – Կուսակով, ուղղաթիռի օդաչու
  • Գերբերտ Դմիտրիև – Պետրիշչև, սառցահատի նոր նավապետ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Ակիմով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Վեխոտկո
  • Բեմադրող օպերատոր՝ Սեմյոն Իվանով
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Կոստին
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել