Զնդան (գործիք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զնդան (այլ կիրառումներ)
Զնդան, դարբնի հիմքային գործիք է, որի վրա պլաստիկ դեֆորմացիայի մեթոդով մետաղները սառը և ջերմային մշակման են ենթարկվում: Այն դարբնի հիմնական գործիքներից մեկն է: Զնդանը իրենից ներկայացնում է կոշտ ու հարթ մակերեսով մետաղյա կոճղ, որի վրա այլ առարկային են հարվածում: Քանի որ զնդանը բավականին ծավալուն գործիք է, այն սովորաբար անշարժ տեղադրվում և ձգվում է փայտե կոճղի վրա: Որակյալ զնդանների վրա աշխատելիս մուրճի հարվածի էներգիան պետք է գրեթե նույնչափ էներգիայով ետաթռիչք ապահովի, այսպիսով դարբնի գործը զգալիորեն հեշտացնելով և պակաս ուժ պահանջելով:
Նյութը և քաշըԽմբագրել
Ժամանակակից զնդանների մեծ մասը արտադրվում է ջերմային մշակումն անցած, կռած պողպատից (այն ավելի ամուր է): Էժանագին զնդանները արտադրվում են թուջից և ցածրորակ պողպատից, բայց համարվում են ոչ պիտանի լուրջ օգտագործման համար, քանի որ նրանք դեֆորմացվում են օգտագործման ընթացքում և հարվածող գործիքի ետաթռիչք չեն ապահովում:
Դարբնի զնդանները, որոնց վրա ձեռքով են աշխատում, կախված չափսից, կշռում են 30-300 կգ.: Հսկայական մեխանիկական կռաննների 12 տոննայանոց մուրճի օգտագործման դեպքում զնդանի քաշը կարող է հասնել 800 տոննայի, որոնք տեղադրվում են բետոնե հիմքի վրա:
ԿառուցվածքԽմբագրել
Տարբեր կառուցվածք ունեցող զնդանների հիմնական տարրերն են՝
- Կոտոշը
- Հերյունի և հատիչի անցքերը
- Հարթ երեսը
- «Ոտքերով» հիմքը