Զիրաքլու (Արծկե-Ալջավազի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիրաքլու (այլ կիրառումներ)
Զիրաքլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1] կամ Արճեշի գավառակում[2]։ Գտնվում էր Սիփան լեռան հյուսիս֊արևելյան լանջերին, Բիթլիսի նահանգի Մանազկերտի գավառակի սահմանագլխին։
Գյուղ | ||
---|---|---|
Զիրաքլու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Այլ անվանումներ | Զերակլու, Զերաքլու․ Զըրաքլու, Զիրելի, Զիրեքլու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1850-ական թվականներին ուներ 26 տուն՝ 213, 1909 թվականին ուներ 34 տուն՝ 297 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ Ս․ Ստեփանոս անունով եկեղեցի[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 309
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 696)։ |