Զիվեցյան լիճ
Զիվեցյան լիճ, Զիվեցե[1] (լեհ.՝ Jezioro Żywieckie)[2], նույնպես հայտնի է Զիվեցյան ջրամբար (լեհ.՝ Żywiecki Zbiornik Wodny) կամ Տրեսնա ջրամբար (լեհ.՝ Zbiornik Wodny Tresna) անվամբ, արհեստական ջրամբար է, որը գտնվում է Զիվեց քաղաքի մոտ, Լեհաստանում։ Ձևավորվել է 1966 թվականին մի քանի գյուղեր խորտակելու ճանապարհով։
Զիվեցյան լիճ
լեհ.՝ Jezioro Żywieckie | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 39 մ | |
Ավազանի մակերեսը | 10 կմ² | |
Ծավալը | 94,6 կմ³ | |
Թափվող գետերը | Սոլա | |
Սկիզբ առնող գետերը | Սոլա | |
Աշխարհագրական տեղակայումԽմբագրել
Լճի հիմնական մորֆոմետրիկ չափորոշիչներն են[3]՝
- Ընդհանուր ծավալ — 94,6 մլն. մ³
- Ամբարտակների առավելագույն մակարդակը — ծովի մակարդակից 344,86 մ բարձրության վրա
- Ամբարտակների նորմալ մակարդակը — ծովի մակարդակից 342,56 մ բարձրության վրա
- Ամբարտակների նվազագույն մակարդակը — ծովի մակարդակից 320,94 մ բարձրության վրա
Ամբարտակների նորմալ մակարդակի դեպքում ջրամբարի չափորոշիչները հետևյալն են[3]՝
- Առավելագույն երկարությունը — 6,6 կմ
- Միջին երկարություն — 6,25 կմ
- Առափնյա հատվածի երկարությունը — 33,7 կմ
- Առավելագույն լայնություն — 3,1 կմ
- Լայնությունը կենտրոնական մասում — 2,5 կմ
- Միջին լայնություն — 1,51 կմ
- Առավելագույն խորություն — 26,8 կմ
- Միջին խորություն — 8,6 կմ
Զիվեցյան ջրամբարը ի հայտ է եկել Սոլա գետի վրա ամբարտակ կառուցելու շնորհիվ։ Նրա երկարությունը 310 մ է կազմում, բարձրությունը 39 մ է[3]։
ԿիրառելիությունԽմբագրել
Ամբարտակը հանդիսանում է 21 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի մի մասը։ Ներկայումս ջրամբարը ոչ միայն օգտագործվում է էլեկտրաեներգիա արտադրելու նպատակով, ջրհեղեներից պաշտպանվելու և Վերին Վիսլայի վտակները կարգավորելու, այլև զբոսաշրջային նպատակներով։ Ենթադրվում է, որ շինարարության պահից 70 տարի անց ջրի ծավալը կնվազի մոտավորապես 50%-ով[4]։ 2015 թվականին ջրի ծավալը կրճատվեց 2 մետրով, որը հնարավորություն տվեց առավել լավ ուսումնասիրել հատակը[5]։
Հայտնի իրադարձություններԽմբագրել
- Ամեն տարի օգոստոսին անց է կացվում ռեգատա ի հիշատակ Ադամ Բանաշեկի։
- 1978 թվականի նոյեմբերի 15-ին լճի մոտ տեղի ունեցավ ավտոճանապարհային աղետ Katastrofa autobusów pod Żywcem։ Առավոտյան ժամը 5-ին երկու ավտոբուսներ Autosan H9 և Autosan H09, որոնք դեպի «Բժեշչա» ածխահանք էին տանում հանքագործներին, 18 մ բարձրությունից գահավիժեցին և ընկան լճի ջրերը։ Մահացավ 30 մարդ, 9-ին հաջողվեց փրկվել։ Աղետի մասին է հիշեցնում ցուցատախտակը, որը գտնվում է կամրջի վրա։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Nazwa (լեհ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Machowski et al., 2005, s. 80
- ↑ Chełmicki Wojciech: Blaski i cienie zapór wodnych, w: „Poznaj Świat” R. XXXIV, nr 2 (397), luty 1986, s. 3-6.
- ↑ Jezioro Żywieckie przez suszę jest wyschnięte jak kałuża (լեհ.)
ԳրականությունԽմբագրել
- Robert Machowski, Martyna A. Rzętała, Mariusz Rzętała, Beata Wistuba Zbiornik Żywiecki – charakterystyka fizycznogeograficzna i znaczenie społeczno-gospodarcze. — Sosnowiec: Polskie Towarzystwo Geograficzne – Oddział Katowicki, 2005. — ISBN 83-922610-0-3