Զինաիդա Սիմոնյան

հայ սպորտային հրաձիգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զինաիդա Ստեփանի Սիմոնյան (օրիորդական ազգանունը՝ Զոլոտնիկովա, մայիսի 20, 1950(1950-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2012(2012-03-24), Երևան, Հայաստան), Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, 1974 թ. աշխարհի չեմպիոն[1], ԽՍՀՄ բազմակի չեմպիոն[2], 60-ից ավելի ռեկորդների հեղինակ[3]։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (19752003 թվականից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ[4]։

Զինաիդա Ստեփանի Սիմոնյան

Զինաիդա Սիմոնյան

(Զոլոտնիկովա)
Ծնվել էմայիսի 20, 1950(1950-05-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 24, 2012(2012-03-24) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն
Ազգությունռուս
Մասնագիտությունսպորտային հրաձիգ
Աշխատանք1973—1985
ԱմուսինՅուրի Սամսոնի Սիմոնյան
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Կենսագրություն խմբագրել

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 20-ին Երևանում՝ Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948 թվականին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան՝ մարմարի գործարանում աշխատելու նպատակով։ Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965 թվականից՝ Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ։ 1969 թվականից սկսել է մարզվել Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում (1972 թվականին) ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը։

Մասնագիտացել էր 10 մետրից օդամուղ ատրճանակից և 25 մետրից փոքր տրամաչափի ատրճանակից հրաձգությունում։ Իր լավագույն արդյունքները ցույց է տվել առաջին վարժությունում։ ԽՍՀՄ հավաքականում առաջին ելույթն ունեցել է 1973 թվականին Լինցում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ 10 մետր հրաձգությունում դարձավ չեմպիոն ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով։ Ընդ որում, անհատական մրցումներում նա կարողացավ համաշխարհային ռեկորդը գերազանցել ամբողջ 7 միավորով։

Զինաիդա Սիմոնյանի մարզական ամենամեծ նվաճումը եղել է 1974 թվականին Թունում կայացած աշխարհի առաջնությունը։ Անհատական մրցումներում նա արժանացավ ոսկե մեդալի 10 մետր և բրոնզե մեդալի՝ 25 մետր հրաձգությունում, իսկ թիմայինում չեմպիոն դարձավ երկու ձևերում էլ։ Հետագայում ութ տարիների ընթացքում Սիմոնյանը հրաձգության ԽՍՀՄ հավաքականի առաջատարներից էր, բազմիցս նվաճել է ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը։ Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի 1981 թվականի առաջնությունում նա հաղթող դարձավ 10 մետր հրաձգության աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկում։ Զինաիդա Սիմոնյանին այդպես էլ բախտ չվիճակվեց մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ կանանց հրաձգությունն օլիմպիական ծրագրում հայտնվեց միայն 1984 թվականի Ամառային Օլիմպիական խաղեր 1984, որոնք ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության որոշմամբ բոյկոտվեցին, և խորհրդային ոչ մի մարզիկ չմասնակցեց այդ խաղերին։

1985 թվականին Զինաիդա Սիմոնյանն ավարտեց իր մարզական կարիերան։ 1986 - 1989 թվականներին նա աշխատել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ում որպես ավագ մարզիչ։ 1996 - 2008 թվականներին եղել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնական մասի վարիչը, իսկ 2008 թվականից՝ նրա տնօրենը։ 2003 թվականից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ։

Մահացել է 2012 թվականի մարտի 24-ին Երևանում։

Ընտանիք խմբագրել

Յուրի Սամսոնի Սիմոնյան (1943 - 2001 թթ.) - ամուսինը, հրաձգության մարզիչ, ԽՍՀՄ (1976 - 1991 թթ.) և միացյալ թիմի (1992 թ.) ատրճանակի խմբի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ կանայք սպորտում
  2. 2012. մարզական ճանապարհ դեպի անմահություն
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Այսօր Հայաստանի հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանի ծննդյան օրն է
  5. Симонян Зинаида Степановна