Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան
Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան (անգլ.՝ Zimbabwe Museum of Human Sciences), նախկինում կոչվել է Վիկտորյա թագուհու թանգարան, գտնվում է Կենտրոնական Հարարե անունով հայտնի տարածքում (Զիմբաբվե)։ Բացվել է 1903 թվականին[1]։
Զիմբաբվեի հումանիտար գիտությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Զիմբաբվե |
Տեղագրություն | Հարարե |
Վայր | Հարարե |
Հիմնադրվել է | 1903 |
Թանգարանն ունի գրադարան, պատկերասրահ, հնագիտական և ազգագրական ցուցանմուշներ, մասնավորապես շոնաների գյուղի մակետը։ Թանգարանում ներկայացված են նաև վայրի բնության ցուցանմուշներ[2], որոնք ցուցադրվում են հանրային պատկերասրահներում։ Թանգարանի զգալի մասը նվիրված է մարդկային էվոլյուցիային ու պատմությանը և պատմում է հնագույն մարդկանց կողմից գործիքների օգտագործման մասին[1]։ Թանգարանի գլխավոր ցուցանմուշը լեմբա ժողովրդի յոթհարյուրամյա արտեֆակտն է` նգոնա լունգունդուն, որը ոմանք համարում են Ուխտի Տապանակի կրկնօրինակը։ Դա ամենահին փայտե առարկան է, որը երբևէ հայտնաբերվել է Աֆրիկայում` Սահարայից հարավ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Museum of Human Sciences». Zimbabwe Field Guide (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Զիմբաբվեի թանգարանները». Africana.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Zimbabwe displays 'Ark of Covenant replica'». BBC (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.