Զիբիլիքս
Զիբիլիքս կամ ԶիբիLeaks, Երևանի ավագանու ընտրություններ 2017 ընթացքում հայտնաբերված ՀՀԿ փաստաթղթերի հավաքածու[1]։
Երևանի ավագանու ընտրություններ 2017 ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը մի քանի փաստաթոուղթ էր հրապարակել որոնք, ըստ «Ելք» դաշինքի, հանդիսանում են որպես «Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ անօրինականությունների, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց»[2]։ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ ներկայացված ցուցակները ու ինստրուկցիաները հայտնաբերել են ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի աղբամանից և այդ փաստաթղթերը, ըստ «Ելք» դաշինքի, վկայում են ընտրությունների ընթացքում թե ընտրակաշառքի, թե վարչական ռեսուրսի կիրառման մասին[1]։ ՀՀԿ-ն իր հերթին հերքում է «Ելք» դաշինքի կողմից ներկայացված փաստաթղթերը ևդրանց հիմա առաջ քաշած մեղադրանքները[2]։ Կարճվել էր 2017 թվականի հուլիսին և վերաբացվել 2018 թվականի հունիսին[3]։ 2019 թվականի փետրվարին դատարանը որոշում կայացրեց շտաբի պետ, հանրապետական կուսակցության անդամ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին տուգանել 2 միլիոն 500-հազարական դրամի չափով[4]։
Հայտնաբերված փաստաթղթերը
խմբագրելՓաստաթղթերի շարքում են.
- Արաբկիրի ոստիկանության ֆաքսից ստացված փաստաթուղթ, որտեղ նշված է, թե ՊՊԾ գնդի ոստիկաններից ով ինչքան ձայն է ապահովում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի համար[2]։
- Գումար բաժանողների ցուցակ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ԶիբիLeaks. Բացահայտվեց իշխանության գաղտնի թղթապանակը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Աղմկոտ վերջաբան. Տհաճ անակնկալ Վովա Գասպարյանի համար(չաշխատող հղում)
- ↑ «Զիբիլիքս»-ի գործը վերաբացվել է
- ↑ «Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ տուգանքներ սահմանվեցին
- ↑ «Փող բաժանողների անունները. ՀՀԿ շտաբի աղբամանից հանված փաստաթուղթ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.